Վլադիմիր Վարդանյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Արձակուրդից վերադարձել ենք, սպասում ենք խմբակցություններն առաջարկներ ներկայացնեն. խմբակցությունները պետք է համապատասխան թեկնածուներ առաջադրեն։ Դեռևս առաջադրումներ չկան»,֊ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և հարցին, թե քննարկվում է արդյոք Վահագն Հովակիմյանի թեկնածության հարցը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ֊ն Վենետիկի հանձնաժողով ուղարկել Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, նշեց. «ՍԴ֊ն, դիմելով Վենետիկի հանձնաժողով, կասեցրել է վարույթը, մինչև չստանա եզրակացությունը, չի կարող շարունակել։

ՍԴ֊ն իրավասու է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու։ Վենետիկի հանձնաժողովի հեղինակավոր կարծիքը կարող է ինչ֊որ չափով կողմնորոշիչ լինել, և ՍԴ֊ն գնացել է այդ քայլին։ Թեև իմ կարծիքով՝ այդ օրենքը վերից վար ՍԴ֊ում վիճարկելը զարմանք է առաջացնում։ Եվ զարմանալի է, որ այդ օրենքը ՍԴ էր ուղարկել ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը։ Թե ինչու են մեր ընդդիմադիր գործընկերները դեմ ապօրինի գույքի վերադարձին, սա թող քաղաքացին որոշի»։

Մանրամասները՝ տեսանյութում։