Հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգը, որի ժամանակ սպասվում են Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիա և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիա ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները: Ջենկինսի ստեղծագործությունը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթքը սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից …

