Ուկրաինայի վարչապետը տանկեր է խնդրում ԱՄՆ-ից և Գերմանիայից

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Գերմանիա մեկնելուց առաջ այդ երկրի իշխանություններին կոչ է արել՝ թույլատրել տանկեր մատակարարել Ուկրաինային, գրում է DW-ն։

Նա պարզաբանել է, որ Ուկրաինան ակնկալում է Leopard-2 տանկերի մատակարարում Գերմանիայից, Abrams-ներ՝ ԱՄՆ-ից։

«Դրանք այն ժամանակակից տանկերն են, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են մարտի դաշտում»,- ասել է նա։

Շմիգալի խոսքով՝ սկզբում Ուկրաինային մատակարարում էին միայն պաշտպանիչ սարքավորումներ կամ սաղավարտներ, իսկ այսօր դրանք ամենաժամանակակից զենքերն են։

«Գերմանիան հսկայական առաջընթաց է գրանցել Ուկրաինային զենքով աջակցելու հարցում։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է՝ շուտ ստանալ ավելի շատ զենք և տեխնիկա»,- ասել է Շմիգալը։

Միաժամանակ, այս շաբաթվա սկզբին Ուկրաինան Շվեդիային խնդրել էր Archer հաուբիցներ և RBS-70 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։

Հիշեցնենք, որ վաղը Բեռլին կայցելի ուկրաինական պատվիրակությունը՝ Շմիգալի գլխավորությամբ։ Կիրակի Ուկրաինայի վարչապետը կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Նշենք, որ Շմիգալն ուկրաինացի ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչն է, որը Բեռլին է այցելում Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից ի վեր։

Տաթև Ֆռանգյան