13 օրից գլխավոր դատախազի պաշտոնից հեռացող Արթուր Դավթյանն առաջարկում է քննարկել Հայաստանում մահապատիժը թույլատրելի դարձնելու անհրաժեշտությունը։ Շուրջ 20 տարի Հայաստանում արգելված մահապատժի կիրառումն Արթուր Դավթյանն անհրաժեշտություն է համարում՝ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու և պատժողական քաղաքականությունը խստացնելու համար։ Երեկ գլխավոր դատախազը դիմել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ այս …

