Հեռացող Արթուր Դավթյանի աղմկահուրյց նախաձեռնությունը. ինչո՞ւ է ցանկանում վերականգնել մահապատիժը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

13 օրից գլխավոր դատախազի պաշտոնից հեռացող Արթուր Դավթյանն առաջարկում է քննարկել Հայաստանում մահապատիժը թույլատրելի դարձնելու անհրաժեշտությունը։ Շուրջ 20 տարի Հայաստանում արգելված մահապատժի կիրառումն Արթուր Դավթյանն անհրաժեշտություն է համարում՝ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու և պատժողական քաղաքականությունը խստացնելու համար։

Երեկ գլխավոր դատախազը դիմել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ այս հարցը քննարկման առարկա դարձնելու համար՝ շեշտելով․ «Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ-ի կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն»։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը 20 տարուց ավելի իրավապահ համակարգում աշխատած Արթուր Դավթյանին հիշեցնում է, որ Հայաստանը 2021 թվականի մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել։

Արթուր Դավթյանի առաջարկը տարակուսելի է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի համար։ Երեկվանից զարմացած Վարդանյանը դժվարանում է որևէ տրամաբանական պատասխան գտել Դավթյանի առաջարկին։

Նշենք, որ ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը թեև նախատեսում է բացառություն ռազմական իրավիճակի դեպքում, եթե մասնակից երկիրը վերապահումով վավերացնի փաստաթուղթը, սակայն Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է առանց վերապահումների:

Արթուր Դավթյանը մահապատժի գործիքը վերականգնելու իր գաղափարը նախապես չի քննարկել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ։ Այդ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս եղավ, որ այս առաջարկությունը հանրայնացվեց, քանի որ հանձնաժողովը բազմաթիվ առաջարկներ է ստանում, որոնց մասին նախապես չի տեղեկացվում։

44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության մեղադրանքներ են հնչում՝ ուղղված նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմադիր շրջանակների և զոհված զինծառայողների ծնողների կողմից կա պահանջ՝ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով կալանավորել։ Արդյո՞ք Արթուր Դավթյանի այս առաջարկությունը քաղաքական ենթատեքստ է պարունակում․ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց ուղիղ պատասխանից, իսկ ահա Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ պաշտոնից հեռացող գլխավոր դատախազը քաղաքական հայտ է ներկայացնում։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չի բացառել, որ Արթուր Դավթյանի առաջարկը կքննարկեն հանձնաժողովում, իսկ ահա այսօր փոխնախարար Երանուհի Թումանյանցը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սա չի հակասում Երևանի ստանձնած միջազգային պարտավորություններին, պատասխանեց․ «Մենք ստորագրել ենք որոշակի միջազգային փաստաթղթեր, բայց մենք դրանք չեն վավերացրել։ Միջազգային պայմանագրեր կան մահապատժի դեմ, որոնք վավերացված են, բայց ստորագրված չեն, դրա համար որևէ հստակ բան նշել չեմ կարող»։

Արթուր Դավթյանի նախաձեռնությունը սուր քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ ՄԻՊ-ը, որը նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է, նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում, քանի որ այն «մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները»։

Թե գլխավոր դատախազի պաշտոնում հաշված օրեր ունեցող Արթուր Դավթյանի առաջարկությունն ի՞նչ ճակատագիր կունենա, ժամանակը ցույց կտա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան