Կա վախ՝ Ադրբեջանին նոր համայնքներ հանձնվեն․ Արցախում շարժում ենք սկսում, չե՛նք լռելու․ Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Արդեն վեց օր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակում անցկացվում են շուրջօրյա հավաքներ։ Կազմակերպիչներից «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ իրենց սկսած շարժումը քաղաքական չէ, և իրենց փողոց է դուրս բերել 2020-ի աղետին հանգեցրած անարդարությունը, համակարգային կոռուպցիան, հուսահատությունը, որ պատերազմից հետո էլ շարունակում է գոյություն ունենալ Արցախում։ Բացի այդ, Արցախում վախ կա, որ Ադրբեջանին նոր համայնքներ կհանձնվեն առաջիկայում, ինչի մասին հրապարակումների են ընդդիմադիրները հանդիպել ադրբեջանական մամուլում։

Ցուցարարների հետ հրապարակում հանդիպումից հրաժարվել է նախագահ Արայիկ Հարությունյանը, ումից Տիգրան Պետրոսյանը և նրա համաքաղաքացիները պահանջում են անցկացնել նոր ընտրություններ։ Ըստ «Վաղվա Արցախ» կուսակցության ներկայացուցչի՝ խորը անվստահություն կա Արցախի ղեկավարության, մասնավորապես, նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ, որոնք, նրա համոզմամբ, գտնվում են Ադրբեջանի նախագահի ազդեցության ներքո։ Այդ հանգամանքով է Տիգրան Պետրոսյանը պայմանավորում Բերձորի շրջանի երեք բնակավայրի, ճանապարհի հանձնումը Ադրբեջանին, որը, նրա գնահատմամբ, տեղի է ունեցել անակնկալ կերպով արցախցիների համար։

Պայմանավորվածության արդյունքում ի վնաս Արցախի քայլեր կատարելու կասկածները, ըստ նրա, խորանում են, երբ տեղեկություններ են շրջանառվում արցախցի և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Այդպիսի մի հանդիպման փաստ՝ Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ, նրա խոսքով, անձամբ իր հետ զրույցում հաստատել են Արցախի ԱԱԾ-ից։

Ընդդիմադիր գործիչը հակապետական քայլ է որակում, իր ներկայացմամբ՝ Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի որոշումը՝ թույլ տալ ադրբեջանական ընկերություններին ասֆալտապատել Կարմիր Շուկայի ճանապարհը, ինչը, նրա պնդմամբ, կբերի այդ կոմունիկացիայի նկատմամբ Արցախի վերահսկողության թուլացման։

Factor TV-ն առաջիկայում կներկայացնի նաև Արցախի իշխանության ներկայացուցիչների տեսակետը նշված հանգամանքների վերաբերյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան