Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ազգությամբ եզդի Ռ․Ք․-ի գործով դատավարությունը. նա մեղադրվում է 16 տարին չլրացած անձի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեջ։ 2021 թվականի մայիսին Ռ․Ք․-ն փաստացի ամուսնացել է 15 տարին նոր լրացած աղջկա հետ և պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ։ Թեև սեռական հարաբերությունները տեղի են ունեցել աղջկա կամքով, …