ՌԴ-ում զինվորական կոմիսարին աշխատանքից ազատել են՝ «մասնակի մոբիլիզացիայի» ժամանակ սխալների համար

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

ՌԴ Մագադանի շրջանի զինվորական կոմիսար Սերգեյ Բարանովսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Շրջանի նահանգապետ Սերգեյ Նոսովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ պատճառը զինկոմիսարիատում «մասնակի մոբիլիզացիայի» ժամանակ թույլ տված «սխալներն» են։

Սա Ռուսաստանում գրանցված առաջին նմանատիպ դեպքն է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թե կոնկրետ ի՞նչ սխալներ են եղել, ռուսական պետական գործակալությունը չի հայտնել: Տարածաշրջանային «Kolyma.ru» պորտալը, մասնավորապես, գրել է, որ ծանուցումներ են ստացել զինվորական ծառայություն չանցած, մարտական փորձ և ռազմական մասնագիտացում չունեցող տղամարդիկ, ինչպես նաև առողջական և տարիքային սահմանափակումներ ունեցողները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայտարարված «մասնակի մոբիլիզացիան» քաոսային է ընթանում․ ցույցեր, զորակոչի հետ կապված թերացումներ, երկրից քաղաքացիների զանգվածային արտահոսք։ Սրան զուգահեռ՝ Կրեմլը խստացնում է զորակոչի կանոնները։

Տաթև Ֆռանգյան