ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցածի վերաբերյալ: ՔԿ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ …

