Եթե ՌԴ-ն կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններում, պետք է ևս մեկ երկիր ներգրավել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իմ առաջարկն է՝ ոչ թե մեկ համակարգն այլ համակարգով փոխարինել, այլ միայն համալրել այն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե Ռուսաստանը կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններով, ապա պետք է ներգրավվել ևս մեկ երկիր, որը նման կաշկանդվածություն չունի, և հատկապես, որ այդ երկիրը բարեկամ երկիր է Ռուսաստանի հետ, և այդ հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են։ Սա որոշակի համարձակություն է պահանջում։ Բայց երբ մենք կառուցում էինք Հայաստան-Իրան գազատարը, հեշտ չէր, այո, խանդ կար Ռուսաստանում «Գազպրոմից», բայց վերջում համոզեցինք, որ դա մեր էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոնը պետք է դառնա, և մեզ հաջողվեց։

Հարց կար նաև ԱՄՆ-ի հետ, և մենք կարողացանք նրանց համոզել չխանգարել, քանի որ դա իրենց շահերին ևս չի հակասում։

Դիվանագիտությունը հենց այն արվեստն է, որ դու կարողանաս այնպես ներկայացնել քո քայլը, որ երկրները, ուժային կենտրոններն այն չդիտարկեն որպես սպառնալիք իրենց շահերին»,- նշեց Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ում համար է խնդիր ստեղծում միջանցք կոչվածը։

«Այն մեծ խնդիր չիստեղծում ո՛չ Միացյալ Նահագների, ո՛չ Ֆրանսիայի համար, ո՛չ Եգիպտոսի, ո՛չ էլ Ռուսաստանի համար։

Ամենամեծ խնդիրը մեզ համար է ստեղծում և Իրանի համար է։ Եթե միպետություն դա համարում է իր համար մեծխնդիր, պետք է պատրաստ լինի շատ ավելի մեծ ջանքեր գործադրել և ռեսուրսներ ներդնել այդ խնդիրը չեզոքացնելու համար։

Մենք երբևէ չպետք է հակադրվենք Ռուսաստանի շահերին, հակառակը՝ պետք է համադրենք մեր շահերը։ Եթե իրենք պատրաստ են, կարող ենք նաև մասնակից դարձնել այս ամենին։ Եթե Ֆրանսիան պատրաստ է դիտորդ ուղարկել այդ սահման, նորմալ եմ համարում, եթե դա ինչ-որ չափով կօգնի։ Բայց չի ստացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը բերել այստեղ՝ ռուսական բազա ունենալով և Իրանի հետ միաժամանակ հարաբերություն կառուցելով։ Դա ավելորդ լարվածության աղբյուր է դառնալու։ Մենք մտածված դիվանագիտական լուրջ աշխատանքներ պետք է տանենք այդ պետությունների հետ․․․ Պետք է աշխատենք նաև ԱՄՆ-ի հետ․․․ Կամ-կամ չպետք է լինի։ Ճիշտ հաշվարկված քայլերով պետք է առաջ գնալ»,- նշեց երկրորդ նախագահը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։