Ավստրիական հայտնի Der Standard պարբերականն անդրադարձել է ՄԱԿ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հատկապես ուշադրությունը սևեռելով Ադբեջանի կողմից ռազմական հանցագործությունների վրա։ Լրատվականը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի սրացումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հարևան պետությանը մեղադրել է «անասելի վայրագությունների» մեջ։ «Կան խոշտանգումների, գերեվարված կամ արդեն սպանված զինվորների անդամահատման, ռազմագերիների նկատմամբ …

