Հայաստանյան դպրոցների բոլոր հարկերում փակցված են քարտեզ-ուղեցույցներ, որոնք ցույց են տալիս, թե օդային տագնապ ազդանշանի դեպքում ինչպես պետք է տարհանում իրականացվի: Տարեկան 1-2 անգամ դպրոցներում տրվում է փորձնական օդային տագնապի ազդանշան, աշակերտերն ու անձնակազմը տարհանվում են: Հատկապես հիմա, երբ ունենք անվտանգային լուրջ խնդիր, կարևոր է, որ բոլորը, այդ թվում` ուսումնական հաստատություններում, պատրաստ լինեն տարհանման և …

