Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Կյանքից հեռացել է կինոգետ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը․ այս մասին հաղորդագրություն է հրապարակել Հայաստանի թատերական գործիչների միության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Սուրեն Հասմիկյանը (Սուրեն Հակոբյան) ծնվել է 1935 թվականին Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր՝ արվեստի որևէ ճյուղով զբաղվելու դեպքում, ի պատիվ տատի, ընտրել «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

1957 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որը գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահ։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» ֆիլմում։

1957 թվականից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։ 1972 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը: