Ինչպես են ընտրելու առանց խնամքի մնացած տարեցները․ օգնությո՞ւն, թե՞ ուղղորդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Հունիսի 7-ին ընտրական իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու իրենց նախընտրած քաղաքական ուժի օգտին։ Բայց բոլո՞րը կկարողանան դա անել ինքնուրույն և անվտանգ։ Խոսքը հատկապես այն տարեցների մասին է, որոնք խնամակալ կամ մշտական աջակցություն չունեն, առողջական կամ շարժունակության խնդիրների պատճառով դժվարանում են հասնել ընտրատեղամաս, իսկ տեղամաս հասնելուց հետո էլ կարող են օգնության կարիք ունենալ քվեաթերթիկը լրացնելու համար։

Հայաստանի Ընտրական օրենսգիրքում չկա հատուկ կարգավորում առանց խնամքի մնացած տարեցների հետ կապված։ Օրենսգիրքը միայնակ տարեցներին չի դիտարկում որպես հատուկ կարգավորման ենթակա խումբ։ Սակայն Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը կարող է վերաբերել նաև նրանց։

«Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ այցելու։ Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»,- գրված է Ընտրական օրենսգրքում։

Այսինքն՝ եթե ընտրողը չի կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, նա կարող է օգնություն ստանալ։ Բայց օրենքը նաև փորձում է կանխել այն իրավիճակները, երբ այդ օգնությունը կարող է վերածվել վերահսկողության կամ ճնշման։ Խնդիրը, սակայն, այն է, որ այս մեխանիզմն աշխատում է միայն այն դեպքում, երբ մարդն արդեն հասել է ընտրատեղամաս։ Իսկ ի՞նչ է լինում այն տարեցների դեպքում, որոնք ապրում են միայնակ, չունեն խնամող, առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ են տեղաշարժվում կամ ընդհանրապես չեն կարողանում հասնել տեղամաս։

«Ցավոք, Հայաստանում չունենք այդ շրջիկ արկղով տարեցներին այցելելու կարգավորումը, ինչպես, օրինակ, մեր հարևան Վրաստանում կա, երբ շրջիկ արկղը կարող է տուն առ տուն գնալ, և հիվանդ, տարեց մարդիկ կարող են հենց տանը քվեարկել»,- ասաց ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը։

Հայաստանի ընտրական օրենսդրությունը նախատեսում է շրջիկ քվեատուփի կիրառման որոշ հատուկ դեպքեր, սակայն տանը գտնվող, միայնակ կամ խնամքի կարիք ունեցող տարեցների համար տնային քվեարկության առանձին մեխանիզմ չի սահմանում։ Սա նշանակում է, որ ընտրելու իրավունքի իրացումը մեծապես կախված է նրանից՝ արդյո՞ք տվյալ մարդը կարողանալու է հասնել ընտրատեղամաս։

Սակայն նույնիսկ եթե տարեց մարդը հասնում է ընտրատեղամաս, մնում է մեկ այլ հարց․ ո՞վ է օգնելու նրան քվեարկել և որտե՞ղ է ավարտվում օգնությունը։ Փորձագետի կարծիքով՝ պատճառներից մեկն ընտրական գործընթացների նկատմամբ վստահության խնդիրն է։

«Հասարակությունը պետք է վստահի ընտրական գործընթացներին, բայց քանի որ հասարակությունը դեռ, գուցե, մեծ վստահություն չունի այն մեխանիզմի հանդեպ, երբ շրջիկ արկղը կգնա մարդկանց տներ, և դա կարող է շատ հարցեր հարուցել ու անհանգստություններ առաջացնել, առայժմ նման պրակտիկա չի կիրառվում։ Բայց լավ կլինի, որ մենք գնանք այդ կարգավորմանը, որ շրջիկ արկղը կարողանա նաև մարդկանց տներ այցելել»,- նշեց փորձագետը։

Թեև օրենքում չկա հստակ սահմանում, թե որ տարիքից է մարդը համարվում տարեց, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարեցների և հատկապես  առանց խնամակալի մնացած տարեցների տվյալներ չի հավաքագրում, այնուամենայնիվ, խնդիրը վերաբերում է մեծ թվով քաղաքացիների։

Հայաստանում հաշվառված է ավելի քան 500 հազար կենսաթոշակառու։ Նրանց զգալի մասը տարեց քաղաքացիներ են, որոնցից շատերը միայնակ են ապրում, ունեն առողջական խնդիրներ կամ ամենօրյա աջակցության կարիք։ Ընտրությունների ընթացքում նման մարդիկ կարող են հայտնվել ոչ միայն աջակցության, այլև ազդեցության ռիսկի տակ։

«Նախկինում գրանցվել են դեպքեր, երբ մեկ անձը կարողացել է բազմաթիվ տարեցների բերել տեղամաս, հետո աջակցել, որ իրենք քվեարկություն անեն, այդպիսով նաև վերահսկել տարեցների քվեարկությունը։ Ունեցել ենք դեպք Գյումրիում տարեցների կենտրոնի հետ կապված՝ 2025 թվականի ընտրություններին, երբ ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը, առանց գրանցվելու որպես օգնող անձ, տեղամասում ուղղորդել և օգնել էր մի շարք տարեցների։ Բնականաբար, այստեղ ակնհայտ ռիսկ կար, որ նրանց քվեարկությունը վերահսկվում էր այդ աշխատակցի կողմից»,- ասաց Մարիամ Հովեյանը։

Հունիսի 7-ին հազարավոր տարեցներ կրկին կփորձեն օգտվել իրենց ընտրական իրավունքից։ Ոմանք՝ ինքնուրույն, ոմանք՝ հարևանի, բարեկամի կամ սոցիալական աշխատողի օգնությամբ։ Օրենքը փորձում է պաշտպանել նրանց քվեի գաղտնիությունը, բայց, միաժամանակ, չի տալիս հստակ պատասխան այն մարդկանց համար, որոնք օգնության կարիք ունեն դեռ մինչև ընտրատեղամաս հասնելը։ Իսկ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, առանց խնամքի մնացած տարեցների ընտրական իրավունքը շարունակում է կախված մնալ ոչ միայն օրենքից, այլև այն մարդկանցից, որոնք տվյալ օրը կհայտնվեն նրանց կողքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան