Մայիսի 20-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 000 դրամ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: «Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միոջացռումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: …