Ղրիմի կամրջի գործով 8 ձերբակալվածներից մեկը ՀՀ քաղաքացի է

Լուրեր

15.09.2026 | 10:15
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 8 անձ, Ռուսական իշխանությունները կատարվածը համարում են ահաբեկչություն, իսկ կազմակերպիչ են անվանում Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները»,- հայտնել են ԱԴԾ-ից։ Ռուսական հետախուզական ծառայությունը պնդում է, որ իրենք պարզել են կամրջի պայթյունի մասնակից առնվազն 12 մարդու ինքնությունը։

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ռուսական հետախուզական ծառայության հայտարարությունը։

Ռուսական հետաքննության տվյալներով՝ պայթուցիկ սարքը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով՝ 22 770 կգ ընդհանուր քաշով 22 ծղոտե ներքնակով և օգոստոսի սկզբին Օդեսայի ծովային նավահանգստից ուղարկվել Բուլղարիայի Ռուսե քաղաք։

Ըստ հետաքննության՝ բեռը Երևանում մաքսազերծվել է,  փոխվել են փաստաթղթերը, որոնց համաձայն հայկական ընկերությունը դարձել է դրա ուղարկողը, իսկ մոսկովյան ընկերությունը՝ ստացող։

Այնուհետև հոկտեմբերի 4-ին Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը, իբր, հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետով և հոկտեմբերի 6-ին առաքվել ու բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մեծածախ բազայում։

«Սույն թվականի հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի քաղաքացի Ռ.Սոլոմկոյի, 1987 թվականին ծնված Զլոբ Վլադիմիրի Վասիլևիչի և Ռուսաստանի ևս հինգ հաստատված քաղաքացիների աջակցությամբ բեռի փաստաթղթերը կրկին փոխվել են, ուղարկողին նշված է ՍՊԸ. «ՏԵԿ-34» (Ուլյանովսկ), իսկ ստացողը Ղրիմի Հանրապետությունում գոյություն չունեցող ընկերություն է»,- հայտնել են ԱԴԾ-ից։

Ինչպես պարզել է հետաքննությունը, նույն օրը ծղոտե ներքնակները բեռնվել են ՌԴ քաղաքացի, 1971 թվականին ծնված Յուսուբով Մախիրի բեռնատարում, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06:03-ին, Ղրիմի կամրջով անցնելիս իրականացվել է պայթյունը»։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  գործով ձերբակալվածներից  5-ը ՌԴ-ի, 3-ը՝ Ուկրաինայի և ՀՀ-ի քաղաքացիներ են։ Ձերբակալված  ՀՀ քաղաքացին 1985 թվականին ծնված Արթուր Տերչանյանն է։

Հետաքննության տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանի «Տրանսալիանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնակարգով ու փաստաթղթերը փոխվել են։  Ուղարկողը դարձել է «ԳՈՒ ԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):

ՌԴ ԱԴԾ տեղեկություններով՝ ամբողջ երթուղու երկայնքով բեռների տեղաշարժը վերահսկվել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցը, որ սխեմայի մասնակիցներին ներկայացել է «Իվան Իվանովիչ» անունով։ Գործողությունները համակարգելու համար նա օգտագործել է վիրտուալ անանուն համար, ինչպես նաև հեռախոս, որը գրանցված է Կրեմենչուգի բնակիչ Սերգեյ Անդրեյչենկոյի անունով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որից հետո այրվել է անցնող գնացքի վառելիքով 7 ցիստերն։ Մասամբ փլուզվել է կամրջի երթևեկելի մասը, սակայն կամրջի կամարի հենարանները չեն վնասվել։ Զոհվել է 4 մարդ։