«Լույս» խմբակցությունն այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում ամբողջական կազմով կողմ քվեարկեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի թեկնածությանը։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ խմբակցության անդամների կողմից Երևանի ավագանու արտահերթ նիստում փոխքաղաքապետի թեկնածուին գրեթե հարցեր չեն ուղղվել, քանի որ Ավինյանի հրավերով խմբակցության հետ խորհրդակցության ժամանակ հետաքրքրող հարցերի պատասխաններն ու դիրքորոշումներն արդեն պարզ են դարձել։ Խաժակյանի դիտարկմամբ՝ …

