Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ․ հայտնում է Reuters-ը։

«Այն, ինչ կատարվում էր սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր այնտեղ են, որպեսզի, իբր, երաշխավորեն սահմանը, (բայց) ռուսներն օգտագործեցին դարավոր այս հակամարտությունը և խաղացին Ադրբեջանի՝ թուրքական մեղսակցությամբ խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին նրանց համար մերձավոր երկիր էր»,- ասել է Մակրոնը։

«Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, այն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Պարբերականը հիշեցնում է, որ  երկու նախկին խորհրդային երկրների միջև 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը բռնկվեցին սեպտեմբերի վերջին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։

Նշվում է, որ մարտերը կապված են տասնամյակներ շարունակվող ռազմական գործողությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց մինչև 2020 թվականը հիմնականում վերահսկվում է էթնիկ հայ բնակչության մեծամասնության կողմից։