Այս գիշեր ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ այս գիշեր ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել։
«Գիշերը ադրբեջանցիք 2 հարյուրից ավելի հայկական կայք են կոտրել։ Ներառյալ Արցախի ֆիննախը, Գյումրվա համայնքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի»,- գրել է նա։