Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է

Լուրեր

23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
Բոլորը

Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած 44-ամյա տղամարդը շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։ ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ 24-ամյա երիտասարդը, նկատելով վտանգավոր հատվածում գտնվող տղամարդուն, մոտեցել և զրուցել է նրա հետ, ապա փոխանցել 10 հազար դրամ, ինչից հետո տղամարդը վերադարձել է անվտանգ հատված։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքնասպանության մտադրություն չի ունեցել, այլ ֆինանսական խնդիրներ ունի։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

Տղամարդն անցել էր կամրջի արգելապատնեշը և գումար շորթել․ նա ձերբակալվել է
Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մի տղամարդ անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գտնվում է վտանգավոր գոտում։
Ահազանգով նշված վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ քաղաքացին Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչ է։
Պարզվել է նաև, որ 24-ամյա մի երիտասարդ, նկատելով կամրջի արգելապատնեշն անցած տղամարդուն, մոտեցել և զրուցել է նրա հետ, ապա փոխանցել 10 հազար դրամ, ինչից հետո 44-ամյա տղամարդը վերադարձել է հետիոտների համար նախատեսված անվտանգ հատված։
44-ամյա տղամարդը շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նա ոստիկաններին հայտնել է, որ մտադրություն չի ունեցել կյանքին վերջ տալու, այլ ունի ֆինանսական խնդիրներ։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։