27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը

Լուրեր

23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
Բոլորը

Աբովյան համայնքի գործող ղեկավար Էդուարդ Բաբայանը, որը մասնակցելու է դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, հայտարարագրել է 27 անշարժ գույք, երկու ավտոմեքենա և խոշոր չափի դրամական միջոցներ։

54-ամյա Բաբայանի հայտարարագրած անշարժ գույքերից 26-ը գտնվում է Երևանում, որոնցից 24-ը՝ Նորք-Մարաշ, երկուսը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եվս մեկ անշարժ գույք՝ 246,3 քմ մակերեսով հասարակական նշանակության շինություն, գտնվում է Աբովյանում։

Համայնքապետը հայտարարագրել է նաև երկու մարդատար ավտոմեքենա՝ 2023 թվականի արտադրության Toyota և 2025 թվականի արտադրության Range Rover։

Բաբայանը եկամուտներ է հայտարարագրել յոթ աղբյուրից։ Դրանց թվում են համայնքապետի պաշտոնում ստացած շուրջ 11 միլիոն դրամ աշխատավարձը, ոստիկանությունից ստացած 1,3 միլիոն դրամ կենսաթոշակը, «Արդշինբանկից» վարձակալության դիմաց ստացած 12,1 միլիոն դրամը, ինչպես նաև անշարժ գույքի օտարումից ստացված շուրջ 206 միլիոն դրամը։

Բացի այդ, Էդուարդ Բաբայանը հայտարարագրել է խոշոր չափի դրամական միջոցներ՝ 100 հազար եվրո, 380 հազար ԱՄՆ դոլար և 89 միլիոն դրամ։

Հայտարարագիրը ներկայացվել է 2025 թվականի 1-ից 2026-ի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։

Հիշեցնենք՝ Աբովյանում կայանալիք ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

Բաբայանը գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը։

Նա Աբովյանի համայնքապետ է ընտրվել 2021-ին՝ ԲՀԿ ցուցակով։ Հիմա, սակայն, ԲՀԿ-ականների հետ նրա հարաբերությունները լարված են, համենայն դեպս, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր այդպես հայտարարել ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։  Այս հայտարարության հիմքում Բաբայանի շփումներն էին Նիկոլ Փաշինյանի հետ։

Հոկտեմբերի 16-ին Բաբայանը, Factor TV-ի հարցին ի պատասխան, ասել էր, որ ԲՀԿ-ի հետ կապ չունի, իսկ ՔՊ-ի հետ հարաբերությունները «լավ» էր որակել։

ՔՊ-ն «Գործարար»-ի հետ «Համերաշխություն» դաշինքով մասնակցել է Գորիսի ու Գավառի ընտրություններում, իսկ նոյեմբերի 29-ին՝ Ապարանում են մասնակցելու։

Եվգենյա Համբարձումյան