ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գնահատվել են ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերում բնական (Ra-226, Th-232, K-40) և տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակները․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ «Շրջակա միջավայրում բնական ռադիոնուկլիդներից առավել տարածված են ռադիում-226 (Ra-226), թորիում-232 (Th-232) ու կալիում-40 (K-40): Մարդն ու այլ կենդանի օրգանիզմները մշտապես ենթարկվում են բնական ճառագայթման՝ հիմնականում հողերում …

