ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման մասին: Հիշեցնենք, որ Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում որոշում էր կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերին Երևանում։

