ԱՄՆ Սենատը հանել է Թուրքիային F-16-ների վաճառքի երկու պայմանները

Լուրեր

23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Բոլորը

ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Բոբ Մենենդեսի և Քրիս վան Հոլենի կողմից ներկայացված երկու ուղղումները, որոնք սահմանափակում են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, հանվել են ԱՄՆ պաշտպանության ծախսերի տարեկան օրինագծի Սենատի տարբերակից, գրում է ekathimerini-ն։

Սենատը պաշտոնապես սկսել է 2023 թվականի Ազգային պաշտպանության ակտի (NDAA) քննարկումը, որը պետք է ընդունի 817 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը․ այն սահմանում է Պենտագոնի քաղաքականությունը:

Սենատը նստաշրջանից դուրս է մնում մինչև նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրությունները։ 2023 թվականի ֆինանսական NDAA-ն պետք է անցնի Սենատով և Ներկայացուցիչների պալատով՝ նախքան այն կարող է ուղարկվել Սպիտակ տուն, որպեսզի նախագահ Ջո Բայդենը ստորագրի օրենքը:

Առաջին փոփոխությունը պահանջում էր, որ ԱՄՆ նախագահը հաստատի, որ «նման փոխանցումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից» և պահանջում է «կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ F-16-ները Թուրքիայի կողմից չօգտագործվեն Հունաստանի տարածքով կրկնակի չթույլատրված թռիչքների համար»։

Երկրորդ փոփոխությունը լրացուցիչ պայմաններ էր ստեղծում Թուրքիայի համար՝ գնելու կամ արդիականացնելու իր F-16 կործանիչները, այդ թվում՝ կապված Անկարայի՝ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին հարվածելու ջանքերի և ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի միանալու պահանջի վավերացման հետ:

Էմմա Չոբանյան