Բրյուսովը՝ Ֆիզկուլտինստիտուտի ու Մանկավարժականի հետ․ բուհերի միավորման գաղափարը դասադուլի պատճառ է դարձել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ էին անում։ Նրանք դեմ են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շրջանառվող այն նախագծին, ըստ որի՝ Բրյուսովի անվան համալսարանն ու Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը կարող են միավորվել Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։

«Չենք հասկանում՝ այդ որոշումը որտեղից է գալիս, ով է այն կայացրել և ինչի համար։ Մենք չենք ստանում մեզ հուզող հարցերի պատասխանը՝ ի վերջո, ո՞ւր է տանելու այս միավորումը, որքանո՞վ է այն նպաստելու կրթական գործընթացին, որքանո՞վ է օգուտ տալու հենց մեզ՝ ուսանողներիս։ Մենք պետք է պայքարենք հանուն այն բանի, որ մեր կարծիքը հաշվի առնվի»,- ասում է Բրյուսովի անվան համալսարանի 2-րդ կուրսի մագիստրոս Լիդա Հարությունյանը։

Նույն բուհի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Զատիկյանն էլ պնդում է՝ օպտիմալացումը կարող է կրթական համակարգին ձեռնտու լինել, սակայն ընտրված մեթոդաբանությունն է անհասկանալի․ «Արդյո՞ք հաշվի առնվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի գնահատականը բուհերի գործունեության վերաբերյալ․ Բրյուսովի անվան համալսարանը շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան նույն Մանկավարժական համալսարանը»։

Վ․Բրյուսովի անվան համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը պատմում է՝ երեկ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, երբ քննարկվել է ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ են եղել Կառավարության ներկայացուցիչները՝ պատճառաբանելով, որ այս պահին քննարկվում է բուհերի միավորման նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս սեպտեմբերին էր հայտարարել Աշտարակում ակադեմիական քաղաք ստեղծելու և 8 բուհ թողնելու՝ կառավարության նախագծի մասին։ Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ անհասկանալի է, թե 90 տարվա ավանդույթ ունեցող բուհը, որը տարիների ընթացքում ապացուցել է, որ մրցակցային է դաշտում, ինչո՞ւ պետք է միավորվի այլ բուհերի հետ։

Ակցիայից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հանդիպում բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանի միջև։ Նա ուսանողներին հորդորել է այլևս դասադուլի չդիմել։ Փոխվարչապետի օգնականը խոստացել է բրյուսովցիների մտահոգությունը փոխանցել պատկան մարմիններին։ Համալսարանի ղեկավարությունը պահանջել է միջնորդել և կազմակերպել հանդիպում ԿԳՄՍ նախարարի և փոխվարչապետի հետ։

Ինչ վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, այնտեղից Factor TV-ին տեղեկացրին, որ պատրաստվում են թեմայի շուրջ պաշտոնական հայտարարություն տարածել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան