Տղամարդը պնդում է, որ կինն է իրեն հարվածել ու հետևից վազել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվեց հետապնդման գործի քննությունը։ Factor.am-ը գրել էր, որ ըստ տուժող կնոջ ցուցմունքի՝ ամբաստանյալը 8 տարի շարունակ հետապնդել է իրեն, պարբերաբար մոտեցել է փողոցում, ասել, թե սիրում է և փորձել է բռնի գրկել, համբուրել։

Այսօր ցուցմունք տալու հերթը ամբաստանյալինն էր։ 48-ամյա Վ․Հ․-ն հայտարարեց, թե ինքը երբեք որևէ բռնի կամ կոպիտ արարք թույլ չի տվել կնոջ նկատմամբ․ «Իր կոպիտ խոսքերին ես անգամ չեմ պատասխանել»։

Տղամարդու խոսքով՝ ոչ թե ինքը, այլ կինն է իրեն հարվածել, արցունքաբեր գազի սրվակը ձեռքին վազել իր հետևից։

«Ես Ամիրյանի կանգառում կանգնած էի, ինքն ավտոբուսից իջավ, ինձ տեսավ, հարվածեց ու գնաց։ Ես բան չեմ ասել։ Հետո երեկոյան տեսա, ուզում էի հարցնել՝ ինչի՞ համար, ձեռքի պայուսակով էլի խփեց, գոռաց՝ «օգնեք», ես էլ հեռու գնացի»,- հայտարարեց Վ․Հ․-ն։

Դատավոր Սուսաննա Գզոգյանն ամբաստանյալին հարցրեց, թե ի՞նչ տրամաբանությամբ պետք է տուժողը վազեր իր հետևից, եթե ցանկացել է ընդամենը պաշտպանվել նրանից։

«Դա իրենից հարցրեք, ես ոնց եղել է, դա եմ պատմում»,- պատասխանեց տղամարդը։

Նրա խոսքով՝ իրեն մշտապես մտահոգել է, թե կինը, ում հետ ինքը ցանկացել է ամուսնանալ, ինչու է իրեն վիրավորում, իրեն տեսնելիս հեռախոսով նկարահանում։ Ըստ ամբաստանյալի՝ ինքը պարբերաբար մոտեցել է կնոջը, որպեսզի ընդամենը հասկանա իրեն վիրավորելու պատճառը։ Տղամարդը նաև այցելել է այն գեղեցկության սրահը, որտեղ աշխատում է կինը, հետաքրքրվել է՝ արդյո՞ք տղամարդկանց սպասարկում են այնտեղ։ Թեև իր խոսքում ամբաստանյալը նշեց, որ դիտավորյալ հանդիպում չի փնտրել կնոջ հետ, այնուամենայնիվ, չցանկացավ պատասխանել, թե ինչո՞ւ է մազերը կտրելու համար հենց այն սրահն ընտրել, որտեղ աշխատում է տուժողը։

Վ․Հ․-ն պնդեց, թե ինքը հարկադրաբար չի գրկել, չի փորձել համբուրել կնոջը, այլ միայն ասել է, թե կհամբուրի․ «Ձեռքերին որ ազատություն էր տալիս, ասել եմ՝ մի արա, թե չէ կհամբուրեմ»։

Այնուամենայնիվ, Վ․Հ․-ն չի ընդունում, որ դա սպառնալիք է եղել, նույն կերպ չի ընդունում, որ ինքն անհանգստացրել, հոգեկան տառապանք է պատճառել տուժողին՝ ասելով․ «Ծաղիկ նվիրելը հոգեկան տառապա՞նք է»։

Ծաղիկները տուժողը չի ընդունել, նետել է աղբամանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին տուժողը հայտարարել էր, որ տարիներ շարունակ հետապնդման ենթարկվելու հետևանքով ինքը ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել։

«Ես մտածում էի, որ իմ ապրելն էլ իմաստ չունի, չէի կարողանում տնից դուրս գալ, ուր գնում էի, հայտնվում էր ինքը ու հարամ անում։ Ես մղձավանջի մեջ եմ ապրել 8 տարի»,- իր ցուցմունքի ժամանակ ասել էր Ն․Դ․-ն։

Ամբաստանյալը նաև պատմեց, որ փորձել է զրուցել կնոջ մոր ու հոր հետ, նրանց ասել, որ ցանկանում է ամուսնանալ իրենց դստեր հետ։ Սակայն թե՛ ծնողները, թե՛ կինը մերժել են Վ․Հ․-ին։ Ամբաստանյալը հայտարարեց, որ այս պահին ցանկություն չունի տուժողի հետ անձնական հարաբերություններ հաստատելու, և որ ամեն ինչ այնպես կլինի, ինչպես կինը ցանկանա։ Տուժող Ն․Դ․-ն, սակայն, Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ամբաստանյալը շարունակում է հայտնվել իր տեսադաշտում, բայց իրեն չի մոտենում, չի փորձում զրուցել հետը։ Կինը պնդում է, որ ինքը գնալու է մինչև վերջ՝ այդպիսով օրինակ ծառայելով նաև մյուս կանանց համար։

«Ես գիտեմ, որ էլի կան ինձ պես կանայք, որոնց հետապնդում են, սակայն շատերը չեն դիմում ոստիկանություն։ Ես և մյուս կանայք պետք է պայքարենք, որպեսզի պետությունը, ի վերջո, մեզ պաշտպանի»,- Factor.am-ին ասել էր տուժողը։

Այսօր գործի դատաքննությունն ավարտվեց, սկսվում է դատական վիճաբանությունների փուլը, որի ժամանակ դատախազը կներկայացնի մեղադրական ճառը։ Տուժողն ու ամբաստանյալը կամ նրանց ներկայացուցչները ևս հանդես կգան ճառերով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի