Ֆրանսիայում նավթագործների գործադուլի պատճառով վառելիքի պակասուրդ է․ իշխանությունները սպառնում են մարդկանց ուժով աշխատանքի տանել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արդեն երեք շաբաթ շարունակ գործադուլ անող ֆրանսիացի նավթագործները քվեարկել են գործադուլը շարունակելու օգտին, ինչն արդեն հանգեցրել է վառելիքի պակասի ամբողջ երկրի բենզալցակայաններում: Երկրի իշխանությունները, մինչդեռ, սկսել են ընթացակարգ, ըստ որի՝ որոշ աշխատակիցների կարող են հարկադրել վերադառնալ աշխատանքի՝ քրեական հետապնդման սպառնալիքի ներքո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործադուլը դադարեցրել է Ֆրանսիայի յոթ նավթավերամշակման գործարաններից վեցը: Գազալցակայաններում երկար հերթերը դարձել են սովորական տեսարան։

Հաղորդվում է, որ ֆրանսիական բենզալցակայանների գրեթե մեկ երրորդը վառելիքի առնվազն մեկ տեսակի պակաս ունի:

Արհմիությունները պահանջում են իրենց աշխատողների աշխատավարձերի բարձրացում։ Նրանց կարծիքով՝ նման քայլը պետք է հաջորդի նավթային ընկերությունների կողմից ներկայում ստացվող հսկայական շահույթներին։ Նրանք ձգտում են աշխատավարձի 10%-ով բարձրացման, այդ թվում՝ 7%-ով՝ գնաճը հաղթահարելու համար, ևս 3%-ը՝ «հարստությունը կիսելու» համար, ինչպես ասում են ցուցարարները:

Չորեքշաբթի Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ սկսել է պաշտոնական գործընթաց, որով Notre-Dame-de-Gravenchon-ում գտնվող Esso’s նավթի պահեստի աշխատակիցներին կարող են ստիպել աշխատել:

Տաթև Ֆռանգյան