«Ապատեղեկատվությանը» վերաբերող թուրքական օրինագիծը կարող է անուղղելի վնաս հասցնել երկրում խոսքի ազատությանը 2023թ․ ընտրություններից առաջ. ԵԽԽՎ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարության աջակցությունը վայելող օրինագծի կապակցությամբ, որը քրեականացնում է «կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության» տարածումը և նախատեսում է ազատազրկում՝ նշելով, որ այն կարող է անուղղելի վնաս պատճառել խոսքի ազատությանը երկրում կայանալիք 2023 թվականի ընտրություններից առաջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հոկտեմբերի 4-ից Թուրքիայի օրենսդիրները սկսել են քննարկել կառավարության կողմից աջակցվող օրինագիծը, որը կարող է ակտիվացնել Թուրքիայում քննադատական զեկույցների դեմ տարիներ տևած ճնշումը՝ մինչ այժմ հաստատելով դրա առաջին 14 հոդվածները: Օրինագիծը, որը մայիսին առաջարկել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, արդեն հավանության է արժանացել երկու խորհրդարանական հանձնաժողովների կողմից։

Մասնավորապես, զեկուցողներ Ջոն Հովելն ու Բորիս Ցիլևիկսը հայտարարել են, որ Մոնիթորինգի հանձնաժողովը շատ մտահոգ է օրինագծի հնարավոր հետևանքների մասով 2023 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ Թուրքիայի իշխանություններին կոչ անելով Վենետիկի հանձնաժողովի վերջին կարծիքը հաշվի առնել ու չընդունել փոփոխությունները։

Այն կենտրոնացել է օրենքի նախագծի 29-րդ հոդվածի վրա, որը փոխում է Թուրքիայի Քրեական օրենսգիրքը՝ ավելացնելով դրույթ (217/Ա հոդված), որը հրապարակայնորեն «կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն» տարածելու համար մեղավոր ճանաչված անձանց կենթարկի մեկից երեք տարվա ազատազրկման և կմեծանա տուգանքի չափը այն իրավախախտների համար, որոնք թաքցնում են իրենց ինքնությունը կամ գործում են կազմակերպության անունից:

Հանձնաժողովը նշում է, որ նման փոփոխությունը նշանակում է միջամտություն խոսքի ազատությանը, ինչն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հեղաշրջման փորձի ձախողումից հետո ճնշումները մեծացրել են լրատվամիջոցների նկատմամբ, հատկապես՝ քննադատական խոսքի։ Քանի որ երկրի հիմնական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը հայտնվել են կառավարության վերահսկողության տակ, թուրքերը նախընտրում են սոցիալական ցանցերն ու ավելի փոքր առցանց լրատվական միջոցները՝ քննադատական խոսք և անկախ լուրեր ստանալու համար:

Էմմա Չոբանյան