Վարչապետի աշխատակազմը շուրջ 309 մլն դրամի «հրատապ մեկ անձ»-ից գնում է կատարում

Լուրեր

02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
Բոլորը

ՀՀ կառավարությունը 308 մլն 904 հազար դրամի գնման գործընթաց է պատրաստվում իրականացնել «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգով։

Ըստ Կառավարության, գնման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի կազմակերպմամբ։
Նշենք, որ խոսքը Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովի մասին է, որը վերջին անգամ անցկացվել է 2017 թվականին։
Այս հսկայական գումարի շրջանակներում մեկ անձից հրատապ գնում կատարելը վարչապետի աշխատակազմը հիմնավորում է ժամանակի սղությամբ։ Տարակուսելի է, որ 1991 թվականից անցկացվող միջոցառման վերսկսումը կառավարությունը համարում է անսպասելի եւ գնման գործընթացը չի պլանավորում ավելի վաղ՝ թափանցիկ մեխանիզմով։

Ըստ նախագծի՝ գագաթնաժողովը կունենա 8 պանելային քննարկում, 17 համաժամանակյա նիստ, 2 ազատ ձևաչափով քննարկում, փակման և բացման արարողություններ: Խոսքով հանդես կգան ավելի քան 100 հրավիրյալ բանախոսներ 12 երկրներից: Քննարկվելու են Հայաստանի անվտանգային, արտաքին, ներդրումային քաղաքականություններին, ազգային բրենդին և փափուկ ուժին, Սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Գագաթնաժողովին կմասնակցի 600 անձ՝ աշխարհի մոտ 45 երկրից: