Թուրքիայի բոլոր բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

Թուրքիայում չեն մնացել բանկեր, որոնք ընդունում են «Միր» վճարային համակարգի քարտերը։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, գրում է Meduza-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Ziraat Bank», «Vakifbank» և «Halkbank» պետական ​​երեք բանկերը հրաժարվել են աշխատել «Միր» համակարգի հետ: Մինչ այս, մասնավոր Isbank-ը և Denizbank-ը ևս դադարեցրել էին քարտերի ընդունումը։

Միաժամանակ, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Ziraat Bank»-ը և «Halkbank»-ը դեռ շարունակում են «Միր» քարտերով լիրայի տրամադրումը, որոնք թողարկվել են պատժամիջոցների տակ չգտնվող ռուսական բանկերի կողմից։

ՌԻԱ Նովոստիին էլ «Halkbank»-ից հայտնել են, որ մինչև օրվա վերջ սպասում են կարգավորող մարմնի պաշտոնական որոշմանը «Միր»-ի արգելման հետ կապված։

Օտարերկրյա բանկերը սկսեցին հրաժարվել «Միր» քարտերով աշխատել այն բանից հետո, երբ սեպտեմբերի կեսերին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սպառնացել էր պատժամիջոցներով այն ընկերություններին, որոնք օգնում են Ռուսաստանի իշխանություններին՝ օգտագործել «Միր» քարտերը ՌԴ-ից դուրս։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին  կառավարության հետ խորհրդակցություն էր անցկացրել «Միր» քարտերի օգտագործման խնդրի հետ կապված։

Էմմա Չոբանյան