Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է ֆուտբոլային թիմի վեց երկրպագուի` Քուրդիստանի դրոշը ծածանելու համար

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Քրդական «Ամեդսպոր» ֆուտբոլային թիմի վեց երկրպագուներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել հարավարևելյան Դիարբեքիր նահանգում կայացած հանդիպման ժամանակ Քուրդիստանի դրոշը ծածանած աջակիցների նկատմամբ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Դիարբեքիրի մարզադաշտում կայացած խաղի արդյունքում «Անեդսպոր»-ը 0-2 հաշվով հաղթել է «Բուրսասպոր»-ին։ Երկու թիմերն էլ հանդես են գալիս Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի երկրորդ լիգայում։

Նշվում է, որ ոստիկանությունը միջամտել է, երբ «Անեդսպոր»-ի մի քանի երկրպագուներ ծածանել են Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության դրոշը և քրդամետ կարգախոսներ վանկարկել՝ տոնելու իրենց թիմի հաղթանակը:

ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկրպագուների նկատմամբ հետաքննություն է սկսվել Դիարբեքիրում կայացած խաղի ժամանակ Քուրդիստանի դրոշների ցուցադրման և քրդամետ կարգախոսներ վանկարկելու պատճառով։ Նախարարությունը կատարվածը որակել է, որպես «սադրանք» և նշել, որ երկրպագուները դրոշները մարզադաշտ են բերել իրենց հագուստի տակ։ Նշվում է, որ մարզադաշտերում որևէ սադրանք չի թույլատրվելու։

Այս հայտարարությունից հետո Ոստիկանությունը սկսել է խուզարկություններ որոշ երկրպագուների տներում, որի ընթացքում վեց մարդ ձերբակալվել է։ Նրանք մեղադրվում են «երևակայական երկրի դրոշը ծածանելով ահաբեկչական գործողության մեջ» և տարվել Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան գրավոր հայտարարությամբ դատապարտել է «Անեդսպոր»-ի երկրպագուների ձերբակալությունը՝ հիշեցնելով, որ նրանց ծածանած դրոշը պատկանում է Իրաքի Սահմանադրությամբ ճանաչված Քուրդիստանի Հանրապետության վարչակազմին։ Ասոցիացիան նշում է, որ երկրպագուների նկատմամբ հետաքննություններն և ձերբակալումներն անընդունելի են և չունեն իրավական հիմքեր, և որ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Էմմա Չոբանյան