Հայաստանը կառուցողակա՞ն է, թե՞ ոչ․ Թուրքիայի և Ադրբեջանի դիրոքորոշումներում տարակարծություններ կան

Լուրեր

04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
Բոլորը

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում թվում է, թե Անկարայի և Բաքվի դիրքորոշումները նույնական են, սակայն վերջին օրերին բավական ուշագրավ միտումներ են նկատվում։

Մասնավորապես, պաշտոնական Բաքուն, խեղաթյուրելով իրականությունը, պարբերաբար նշում է, թե Հայաստանը կառուցողական չէ բանակցություններում և զբաղվում է դրանց իմիտացիայով։

Ի դեպ, այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական նման կեղծ հայտարարությունն  է տարածել։

«Հայաստանը վերջապես պետք է դադարեցնի բանակցությունների իմիտացիան ու իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի։ Տարածաշրջանի խաղաղ զարգացման այլընտրանք չկա»,- ասվում է  հայտարարության մեջ։

Ադրբեջանական հռետորաբանության այս ֆոնին՝ Բաքվի դաշնակից Անկարայից բավական ուշագրավ հայտարարություններ են հնչում։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ, ինչպես նաև Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական դերակատարներից Իբրահիմ Քալընն օրերս տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը կառուցողական է բանակցություններում։ Նա նշել էր նաև, որ  Թուրքիան չի ակնկալում, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարունակելու են ռազմական գործողությունները։

«Մենք կարծում ենք, որ հաջորդ գործընթացը ընթանալու է բանակցությունների միջոցով։ Հուսանք, որ հակամարտությունները պատերազմի չեն վերածվի։ Հայաստանի վարչապետը մինչ այժմ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել։ Նրա և Ալիևի բանակցությունները շարունակվում են դրական, կառուցողական: Մաղթում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը շարունակվի»,- ասել էր Քալընը։

Նա նշել էր, որ Թուրքիան շարունակում է կանգնած մնալ Ադրբեջանի կողքին, միաժամանակ, շարունակվում են շփումները Հայաստանի հետ։

«Մենք ցանկանում ենք անել քայլեր, որոնք արագ արդյունքի կհանգեցնեն։ Մեր նախագահը Պրահայում կարող է հանդիպել Փաշինյանի հետ։ Կարծում ենք, որ մեր նախագահի հանդիպումը նույնպես դրան կնպաստի»,- նշել էր թուրք պաշտոնյան։

Ստացվում է, որ Անկարայի համար Երևանը կառուցողական է բանակցում, իսկ ահա Բաքվի համար՝ «զբաղվում է բանակցությունների իմիտացիայով»։

Էմմա Չոբանյան