Փաշինյանի խաղաղասիրությունն ու Ալիևի ագրեսիան. ինչ տվեց և ինչ վերցրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երկու տարի առաջ այս օրը առավոտյան ժամը 07։00-ից Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, ադրբեջանական զինուժը սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը:

Ի՞նչ ունի հայկական կողմը 2020 թվականից հետո։ Ի՞նչ տվեց և ի՞նչ վերցրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, և արդյո՞ք կատարվեցին դրա դրույթները։ Եթե կարճ, ապա կատարվեցին գրեթե բոլոր կետերը, որոնք ձեռնտու են Բաքվին։ Հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ Ադրբեջանին հանձնվեցին Ակնայի (Աղդամի), Քարվաճառի, Բերձորի (Լաչինի) շրջանները։

Փաստաթղթից դուրս, Փաշինյանի խոսքով, բանավոր ըմբռնման շրջանակում Ադրբեջանին հանձնվեցին Սյունիքին հարող նախկին Զանգելանի և Կուբաթլուի շրջանների այն հատվածները, որոնք մնացել էին հայկական վերահսկողության տակ։ ՀՀ իշխանությունը դրանից հետո սկսեց ակտիվորեն խոսել երկար սպասված խաղաղության մասին։

«Խաղաղության դարաշրջան» բացելու մասին Նիկոլ Փաշինյանի համառ պնդումներին համառորեն հետևում էին Ադրբեջանի հարձակումները Հայաստանի և Արցախի դիրքերի ու խաղաղ բնակավայրերի վրա։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը փաստաթղթի առաջին կետը չի կատարում․ այն վերաբերում է ամբողջական հրադադարին, բոլոր ռազմական գործողությունների ավարտին:

  • 2020 թվականի դեկտեմբեր․ հրադադարից մեկ ամիս անց Ադրբեջանի բանակը հարձակվում է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա, գրավում է դրանք, գերեվարում է 64 հայ զինծառայողի։
  • 2021 թվականի մայիս․ Ադրբեջանը սահմանի տասնյակ տեղամասերում առաջխաղացում է ունենում և զբաղեցնում է կարևոր բարձունքներ՝ Իշխանասարում, Սև լճի մոտ, Վարդենիսի գյուղերի հարակից բարձունքներում։ Հենց Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի բանակը զավթում է 40-45 քառակուսի կիլոմետր տարածք։
  • 2021-ի նոյեմբեր․ Ադրբեջանը կրկին հարձակվում է Իշխանասարի ուղղությամբ, կիրառում է հրետանի և զրահատեխնիկա, գրավում է դիրքեր, գերի է վերցնում ՀՀ ԶՈւ տասնյակ զինծառայողների։
  • 2022-ի մարտ․ Ադրբեջանը պայթեցնում է Արցախ գնացող գազատարը։ Հարձակվում է Փառուխ գյուղի վրա, դիրքեր է գրավում Քարագլուխ բարձունքում։ Հայկական կողմն ունենում է 3 զոհ, տասնյակ վիրավորներ։ Փառուխ գյուղը հայաթափվում է։
  • 2022-ի օգոստոս․ Ադրբեջանը հարձակվում է Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղություններում։ ՊԲ տասնյակ զինծառայողներ վիրավորվում են, երկուսը՝ զոհվում։ Հայկական կողմը Բաքվին է հանձնում Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերը։ Փոփոխվում է նաև միջանցքի երթուղին։ Սյունիքից Արցախ գնացող ճանապարհը տեղափոխվում է ավելի հարավ՝ շրջանցելով Շուշին։

Փաստաթղթի 8-րդ կետով նախատեսված գերիների վերադարձը ևս այդպես էլ չիրականացվեց մինչև վերջ։ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել գերեվարված հայերին՝ պահանջելով նորանոր զիջումներ։ Ավելին՝ Ադրբեջանը պարբերաբար նոր զինծառայողների է գերեվարում։ Այս սեպտեմբերի 8-ին Բաքուն վերադարձրեց 5 գերիների, իսկ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ նոր ագրեսիայի ժամանակ գերեվարեց ևս 20 զինծառայողների։

Այնուամենայնիվ, բաց է մնում պատերազմի ավարտն ազդարարող նոյեմբերի 9-ի փաստաթղթի 4-րդ կետի հարցը։ Դրա համաձայն՝ ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել են ոչ թե հավերժ, այլ 5 տարի ժամկետով, և ընդամենը երկուսուկես տարի անց՝ 2025 թվականին, Բաքուն կարող է պահանջել նրանց դուրսբերումը։ Ինչպիսի՞ լուծում կարող է ունենալ խնդիրը․ կողմերն առայժմ լռում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան