Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի Գերմանիայում։ 39-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Գելզենկիրխենի «Շալկե»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Շալկեն» հանդես է գալիս Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում և առաջատարն է 18-րդ տուրից հետո։ 2025 թվականից Ջեկոն հանդես էր գալիս իտալական «Ֆիորենտինայում», որի կազմում 11 հանդիպում է անցկացրել …