Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ, պահանջելով «իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել», ինչպես նաև յուրաքանչյուր հայցի դեպքում փոխհատուցել 6 մլն դրամով։ Սամվել Կարապետյանի դեմ հայցի հիմքում վարչապետը ներկայացրել է գործարարի մայիսի 25-ի հայտարարությունը, ըստ որի Փաշինյանը Կանադայում տուն ունի։ Նա դատարանից …

