Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը

Լուրեր

07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
Բոլորը

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ պնդելով, որ քվեարկությունն անցել է արտաքին միջամտությունների, քարոզչության անհավասար պայմանների, քաղաքական հետապնդումների և ընտրակաշառքի վերաբերյալ կասկածների ֆոնին։ Կուսակցությունը հայտարարում է, որ արձանագրված գործընթացները լուրջ մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության համար։

«Շնորհակալություն ենք հայտնում մեր կուսակցությանը քվե տված բոլոր քաղաքացիներին։ Սիրելիներ, ձեր տված յուրաքանչյուր քվեն գիտակցված ընտրություն է եղել՝ հանուն արդարամիտ, բանական ու բարոյական քաղաքականության, հանուն մեր երկրում հավասար հնարավորությունների հաստատման, հանուն Հայաստանի բարեփոխվող ապագայի։ Դա շատ կարեւոր է մեզ համար եւ պարտավորեցնող։

Արձանագրում ենք, որ 2026թ․ հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին մի քանի պատճառով.
ա․ Արտաքին միջամտություն.
Հնարավոր չէ հիշել նախկինում մեկ այլ ընտրություն, որի ընթացքում տարածաշրջանային կամ գլոբալ տերությունների ղեկավարներն անմիջականորեն ու անթաքույց կմիջամտեին հայաստանյան ընտրություններին ու կհայտնեին ներգրավված թեկնածուների հարցում իրենց նախասիրությունների մասին։ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն, Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Իլհամ Ալիեւ, Հաքան Ֆիդան եւ այլք․ այս լիդերները անթաքույց եւ բաց տեքստով հայտարարել են Հայաստանում ընտրությունների ժամանակ իրենց նախընտրությունների մասին։ Բացի դրանից, նախընտրական քարոզչության շրջանում Հայաստանում սահմանադրական հանրաքվեներ անցկացնելու պահանջով են հանդես եկել Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը։
Վերը նշվածը համարում ենք ՀՀ ներքին գործերին միջամտության անընդունելի փորձեր, որոնք տեղի են ունեցել գործող իշխանության թողտվության պայմաններում։

բ․ Քարոզչության անհավասար պայմաններ․
2026թ․ Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան նաեւ քարոզչության հանրային միջոցների տրամադրման հարցում անհավասար պայմաններով։ Համայնքային իշխանությունների կողմից ուղղորդման դեպքերը, Հանրային հեռուստատեսությամբ կառավարող կուսակցությանը տրամադրված լուսաբանման անհավասար ժամամակը, իշխանական թեկնածուներին գլխավոր ձեւաչափերում հրավերների քանակը եւ թայմինգը ակնհայտ են դարձնում, որ կառավարող ՔՊ կուսակցությանը առավելություն էր վերապահված քարոզչության ողջ ընթացքում։

գ․ Ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժողականություն եւ քաղաքականապես մոտիվացված հետապնդումներ․
Նախընտրական քարոզչության շրջանում կառավարող կուսակցության ղեկավարը եւ կուսակցական վերնախավը աչքի ընկան ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքով եւ անհանդուրժող վարքով։ Շատ դեպքերում այդ վարքը պատճառ դարձավ ապօրինի քրեական հետապնդումների եւ կալանավորումների։ Ամենացցուն դեպքը Արտուր Օսիպյանին հանրային բանավեճի պատճառով անազատության ենթարկելն էր, որին նախորդեց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից հանրության առանձին խմբերի, հատկապես արցախցիների նկատմաբ ատելության խոսքի կիրառումն ու քրեական հետապնդման ենթարկելու ուղղակի կոչերը։

դ․ Ընտրակաշառք բաժանելու հիմնավոր կասկածներ
Քարոզարշավի ողջ ընթացքն աչքի ընկավ ընտրապայքարին մասնակցող որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին բազմաթիվ տեղեկություններով եւ դրան իշխանությունների տված քաղաքականապես մոտիվացված արձագանքով։

Այսքանով հանդերձ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ընտրությունների ազատության վերաբերյալ լուրջ խնդիրներ է տեսնում՝ արձանագրելով հետագա գործընթացներին առնչվող մտահոգիչ միտումները, որոնք լուրջ սպառնալիք են հանդիսանում հայաստանյան ժողովրդավարության համար։ Ակնկալում ենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները հետեւողական պայքար կմղեն հակադեմոկրատական այս միտումները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ընտրությունների նախնական արդյունքներն էր հրապարակել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49.825 %, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.281 %, «Հայաստան» դաշինքը՝ 9.934 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 %։ Ընդդիմադիր երեք ուժերը վիճարկել էին ընտրությունների արդյունքները, այժմ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է ընթանում։