Փաշինյանը հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. պահանջում է 12 մլն դրամ և հերքում

Լուրեր

23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ, պահանջելով «իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել», ինչպես նաև յուրաքանչյուր հայցի դեպքում փոխհատուցել 6 մլն դրամով։

Սամվել Կարապետյանի դեմ հայցի հիմքում վարչապետը ներկայացրել է գործարարի մայիսի 25-ի հայտարարությունը, ըստ որի Փաշինյանը Կանադայում տուն ունի։ Նա դատարանից խնդրում է Կարապետյանին պարտավորեցնել հերքում տարածել այս տեքստով։

«Պարտավորեցնել պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանին 25․05․2026թ․ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։ Բովանդակությունը՝ «2026 թվականի մայիսի 25-ին, ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, տարածել եմ տեղեկություն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։ Կարգը՝ հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 25․05․2026թ․ տրված հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։

Արդեն կուսակցության դեմ ներկայացրած հայցի հիմքում Փաշինյանը նշել է «Ուժեղ Հայաստան»-ի էջում մայիսի 27-ին տարածված 300 հազար ադրբեջանցի ՀՀ բերելու մասին տեղեկությունը։

«Հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել հետևյալ բովանդակությամբ. «2026 թվականի մայիսի 27-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է տեղեկություն, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։

Դատական երկու հայցերն էլ երեկ են մուտքագրվել դատարան, դրանցից մեկը մակագրվել է Անուշավան Մուշեղյանին, մյուսը՝ Արմենուհի Բադրյանին։

 

Ռոզա Վարդանյան