05 Դեկտեմբեր 2023 | 09:59
Հնդկաստանի և Իրանի դեսպանները մասնակցում են «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովին․ ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը կազմակերպել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովը։ Ներկա են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Իրանի դեսպանը, Հնդկաստանի դեսպանը, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից։