21 Փետրվար 2018 | 19:15
Առողջապահության նախարարությունը խորը և համապարփակ մտնում է քաղաքացիների գրպանը
Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում առողջապահության ոլորտում կառավարության նոր որոշումը, որի համաձայն, մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները և կոդեին պարունակող դեղամիջոցները, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկվող դեղերը, հոկտեմբերի 1-ից՝ նախարարության ցուցակում ներառված դեղերը պետք է բաց թողնվեն միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունը պնդում է, թե սա բժշկության քաղաքակիրթ տարբերակ է, կվերանա կոռուպցիան, բժիշկը պատասխանատվության զգացում կունենա, …