Առաջարկում եմ արագ լուծել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անողների խնդիրը. իրենց էլ ազատենք էդ հոգսից, մեզ էլ․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ Կառավարությունն այս քայլով ընդառաջ է գնում այն մարդկանց, որոնց մի մասը կումունիկացիաների հետ կապված, մյուս մասը՝ միտումնավոր, աջ ղեկով մեքենաներ է ներմուծել Հայաստան և Կառավարությունից այս առումով զիջման հնարավորություն է ստանալու առաջարկվող փոփոխություններով։

«Ամեն դեպքում ունենք 800 մեքենայի կուտակում, որի լուծման համար վաղը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու։ Այս խնդիրները լուծելուց հետո քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև մայիսի 1-ը մեքենաներ ներմուծել Հայաստան։ Ակնկալում ենք, որ այս որոշումից հետո մենք այլևս նման իրավիճակ չենք ունենա, որ ինչ-որ մեկը կանգնի ասի՝ ես չգիտեի»,- ասաց Թունյանը՝ հավելելով․ «Առաջարկում եմ արագ լուծել էս խնդիրը, որի պատճառով մարդիկ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անում․ իրենց էլ ազատենք էդ հոգսից, մեզ էլ»։

Նշենք, որ վաղը՝ մարտի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հարակից զեկուցողը կլինի ԱԺ «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան