«Փաշինյանը պիտի հարցնի Մինսկի խմբին՝ ինչի՞ց ելնելով են Արցախը դուրս թողնում՝ մանդատով չունենալով այդ իրավունքը». Մանվել Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ռազմավարական և ազգային հետազոտություների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում կրկնություն որակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի խմբի վերջին հայտարարությունը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկնել է նախկին հայտարարությունը: Երկու տարի առաջ նույնը կրկնել են, հիշեցնում են կողմերին»,- ասաց Սարգսյանը։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթ հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ նաև կոչ անելով ձեռնպահ մնալ բանակցային ձևաչափը միակողմանի փոխելու առթիվ պահանջներից, քանի որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող բանակցել Արցախի փոխարեն:

Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը պետք է գնա բանակցությունների, սակայն պետք է խոսի այն պատասխանատվության շրջանակում, որ ՀՀ-ն ունի այս հակամարտությունում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի հրապարակած 6 սկզբունքներն էլ ՀՀ-ին չեն վերաբերում։ Դրանք վերաբերում են Արցախին և Ադրբեջանին։ Լավագույն ճանապարհը՝ ակտուալացնելու Արցախի մասնակցությունը, այդ խնդիրները չքննարկելն է»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Եթե պատասխանատվություն չունես տարածքների, տեղաշարժերի, փախստականների հետ կապված, ինչո՞ւ ես քննարկում, ինչի՞ համար: Այդ խնդիրները տեր ունեն, դա տարածք է՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված։ Եվ այդ տարածքների մասին կարող են խոսել մարդիկ, որոնք ապրում են այդ սահմանադրական տարածքում»:

Սարգսյանը շեշտեց՝ կան խնդիրներ, որ Արցախի պատասխանատվության տակ են։ «Փաշինյանը պետք է գնա և ասի՝ ի՞նչ իրավունքով եք դուք խնդիրներն այսպես դնում։ Կոնկրետ Մինսկի խումբը մանդատ ունի, որտեղ պարզ ու հստակ գրված է, որ բանակցություններում պիտի մասնակցեն ԼՂ-ի ընտրված ներկայացուցիչներ։ Փաշինյանը պիտի գնա, ասի՝ ի՞նչ իրավունքով եք այս թեզը հանում մեջտեղից, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Թող բացատրություն տան»,- հայտարարեց քաղաքագետը։

Փաշինյանից բացի, ըստ քաղաքագետի, ՀՀ որևէ ղեկավար Հայաստանի կողմից Արցախի մասնակցության խնդիրը պարզ ու հստակ չի դրել. «Հենց դրվել է, խառնվել են իրար։ Փաշինյանի հայտարարությունից հետո Ադրբեջանի համար վտանգներ են դուրս եկել, որ կարող է ինչ-որ բան փոխվել: Մինչդեռ Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո ջանքեր է գործադրում՝ որևէ կերպ փոփոխություն թույլ չտալ»։

Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը միջազգային պատասխանատվություն է վերցրել, որ բոլոր խնդիրները լուծելու է խաղաղ ճանապարհով, բայց 2016-ին խախտել է այդ պայմանավորվածությունը և կարող է պատժվել: «Դրա համար է ուզում, որ ամեն ինչ մնա նույնը։ Եթե այդ ժամանակ Հայաստանը դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Ալիևը, կորցնելով Սերժ Սարգսյանին, իրեն դրել է ահավոր վտանգի տակ, որ իրեն կհիշեցնեն ապրիլյան պատերազմը»,- նշեց քաղաքագետը։

«Փաշինյանը պիտի հարցնի Մինսկի խմբին՝ ինչի՞ց ելնելով են Արցախը դուրս թողնում՝ մանդատով այդ իրավունքը չունենալով։ Իրենց մանդատը պահանջում է, որ Արցախին հրավիրեն բանակցությունների»,- ասաց Մանվել Սարգսյանը՝ հավելելով. «Այն ժամանակ էլ Մինսկի խումբն իրավունք չուներ Արցախը հանել բանակցություններից, այն ժամանակ ինչի՞ չեն ասել՝ ոչ ոք իրավունք չունի ֆորմատը փոխել, ասեին, էլի, Քոչարյանին՝ դու իրավունք չունես, մանդատն այսպիսին է։ Հիմա եկել, ասում են՝ դուք իրավունք չունեք, մենք էլ ասում ենք՝ մանդատն այսպիսին է, դուք իրավունք չունեք»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան