Կարող է ստացվել այնպես, որ շուկայում խոշորները կլանեն ՓՄՁ-ներին․ Բաբկեն Թունյանը՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը տեղին է։

«Այդ ակցիզային հարկով հարկելու առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է, որովհետև մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք գազավորվածի վրա, որի արդյունքում կարող է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչքը դուրս մնա ակցիզային հարկից․ դա առողջապահական առումով հիմնավորում չունի։ Մյուս կողմից՝ ՓՄՁ-ների հետ կապված էլ սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են այդ առաջարկվող փոփոխություններից տուժելու։ Կարող է ստացվել այնպես, որ շուկայում խոշորները խժռեն փոքրերին և նրանց  մասնաբաժինը վերցնեն իրենց մրցակցության արդյունքում»,- ասաց  Թունյանը։

Անդրադառնալով գրավատների տուրքերը 60 անգամ ավելացնելու առաջարկությանը՝ Թունյանը նշեց, որ Ազգային ժողովում դեռ պետք է քննարկեն և հասկանան դրա հիմնավորումները և չի բացառվում, որ խորհրդարան բերված Հարկային օրենսգրքի փոփոխությունները այն տեսքով, որով կներկայացվի՝ մերժվի, եթե առաջարկներ լինեն ու դրանք չընդունվեն։

Աղավնի Սուքիասյան