Պատերազմի սպառնալի՞ք, թե՞ պատասխան հայկական կողմին. Ադրբեջանը խոշոր զորավարժություններ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
Բոլորը

Այսօրվանից մինչև մարտի 15-ն Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Վիեննայում 2011 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները, առանց նախապես հայտարարելու՝ հարձակողական բնույթի զորավարժություններ է իրականացնելու, որին կմասնակցի շուրջ 10.000 մարդ, մինչև 500 տանկ և այլ զրահատեխնիկա, նվազագույնը 300 միավոր տարբեր տրամաչափի հրետանային միջոցներ և այլ ռազմական տեխնիկա:

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանը զորավարժություններ է սկսում՝ առանց այդ մասին զգուշացնելու:

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում նկատեց, որ նման մասշտաբի զորավարժությունը լուրջ ռազմական միջոցառում է. «10 հազար մարդուց բաղկացած զորավարժությունը բավական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն է, որին մենք ուշի ուշով հետևում ենք և պատրաստ ենք ցանկացած զարգացումների»։

ՊՆ մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ զարգացումներին նախապատրաստվելով է պայմանավորված նաև վաղն Արցախում կայանալիք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Արցախ են մեկնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետի գլխավորությամբ: «Ես կարծում եմ, որ ոչ, բայց դա ինձնից չպետք է ճշտեք: Արցախի խորհրդի նիստը պարունակում է այլ ֆորմատ, քաղաքական ավելի մեծ ընդգրկվածություն, և ես չէ, որ իրավասու եմ այդ հարցին պատասխանել»,- ասաց Հովհաննիսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ մեր պատերազմը չի ավարտվել, և ցանկացած պահի պետք է սպասել ռազմական գործողությունների: Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք էլ հանգիստ նստած չի եղել, միշտ էլ զորավարժություններ ու սեփական զինուժի վերապատրաստումներ է իրականացրել. «Սա էլ հենց ամենագլխավոր մեսիջն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ խաղաղ բանակցությունների, ինքը միշտ էլ հույսը դնելու է ուժային սցենարների վրա»:

Թևան Պողոսյանը խորհուրդ տվեց նորմալ վերաբերվել Ադրբեջանի զորավարժություններին, միաժամանակ, սակայն, ակտիվ հակաքայլեր ձեռնարկել։ Այս առումով, նա, մասնավորապես, ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ վերջերս արած հայտարարությունը, որ հայկական բանակը պաշտպանականից անցում է կատարելու հարձակողական մարտավարության. «Ի վերջո, ինչ էլ ուզում է լինի, Արցախի հարցը թղթի վրա չի լուծվելու, այլ մեր իրական կյանքում, որտեղ մենք ունենք շատ հարցեր լուծելու, որպեսզի թույլ չտանք, որ ինչ-որ մեկը մեզ հետ ուժի լեզվով խոսի»:

Այս օրերին նաև քննարկվում էր, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի միջև ձեռք բերված պայամանավորվածության արդյունքում Ադրբեջանը, օգտվելով առիթից, ամրացրել է իր դիրքերն ու ինժեներական աշխատանքներ կատարել։

Factor.am-ը ՊՆ մամուլի քարտուղարից հետաքրքվեց՝ արդյո՞ք այս պնդումներն իրական են և այդ դեպքում ո՞րն է եղել հայկական կողմի արձագանքը. «Անհիմն են այդ հայտարարությունները, որ հակառակորդը, օգտնվելով ինչ-որ բանից, դիրքեր է ամրապնդել: Չկա նման բան։ Դիրքերի ամրապնդումը մշտական գործընթաց է, երկու կողմերն էլ մշտապես ամրապնդել են իրենց դիրքերը վերջին 25 տարում»:

Հավելենք, որ վաղը կայանալիք ՀՀ ԱԽ հերթական նիստին մասնակցելու համար Արցախ են մեկնել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան