17 Նոյեմբեր 2017 | 12:28
Ո՞վ է մեղավոր Հյուսիս-հարավ ճանապարհի չարաշահումների համար, կոնկրետ անուն, ազգանուն, պաշտոն ասեք. Սերգեյ Բագրատյան
«Ճիշտն ասած հարցերին ձեր պատասխանները մեզ չեն բավարարում, որովհետև անհասկանալի բառակապակցություններ եք օգտագործում»,- ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ ՏԿՏՏՆ փոխնախարար Արման Խաչատրյանին, որը խորհրդարանում ներկայացնում էր Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ուշացման պատճառները: «Կոնկրետ, անուն, ազգանուն, պաշտոն. ո՞վ է մեղավոր այդ ճանապարհի վրա արված չարաշահումների համար»,- հարց հնչեցրեց պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում: