Ասել, որ «Ռեստարտը» դա արել է մեր գրանտի շնորհիվ, նույնն է, ինչ ասել՝ Հայկ Ալումյանը, որը մեզնից գրանտ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է նաև մեր ցուցումով. Լարիսա Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ու փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ կիրակի կեսգիշերին Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին․

«Մենք դատապարտում ենք անձի հանդեպ այս և բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դիմել ողջամիտ ու իրազեկված երկխոսության՝ հաշվի առնելով մեր երկրի համար այս հույժ կարևոր ժամանակահատվածը»,- հայտարարեց Լարիսա Մինասյանը։

Հիմնադրամը խորապես մտահոգված է, որ վերջին շաբաթներին հասարակական ու քաղաքական դիսկուրսի որոշակի մի հատված տարված է հիմնադրամի ու գործընկերների մասին սուտ մեղադրանքներ տարածելով։

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի դեմ հնչած մեղադրանքները ամբողջովին կեղծ են: Բոլոր տեսակի պնդումները, որ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը նպատակ ունի վնասել Երևանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական ու սուտ»»,- շեշտեց տիկին Մինասյանը։

Ինչո՞ւ է վերջին շրջանում հատկապես հիմնադրամը դառնում հարձակումների թիրախ։

Ըստ Լարիսա Մինասյանի՝ գլխավոր պատճառն այն է, որ հիմնադրամը սատարում է ժողովրդավարությունը և թափանցիկ կառավարումը որդեգրած ուժերին․

«Այս զենքը, որ մնացել է նախկին ռեժիմի ներկայացուցիչների ձեռքում, դա այս պրոպագանդան և սուտն է, որը փորձում է այն ուժերին, որ հնարավոր դարձրին այս համախմբումը, այն ուժերին, որ մշտապես ջատագովել են օրենքի և իրավունքի, արժանապատվության և հաշվետվողականության գաղափարները, այդ ուժերի միջև պառակտում մտցնել և այդ ուժերին հնարավորինս մեկուսացնել»,-ասաց նա։

Լարիսա Մինասյանը տեղեկացրեց՝ հիմնադրամը «Ռեստարտ» նախաձեռնությանը տվել է 20 000 դոլարի դրամաշնորհ, և ո՛չ կես միլիոն դոլարի, ինչպես պնդում են որոշ անձինք։

Հիմնադրամի տնօրենն ընդգծում է՝ «Ռեստարտ» նախաձեռնության գործունեությունը դրամաշնորհային ծրագրից դուրս ոչ մի կերպ չի վերահսկվում, ճիշտ այնպես, ինչպես եւ մնացած դրամաշնորհառուներինը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանինը․

«Ասել, որ «Ռեստարտն» այս ամենը արել է մեր գրանտի շնորհիվ կամ մեր նախապայմանով, նույնն է, ինչ ասել, որ պարոն Ալումյանը գրանտ է ստանում և Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով։ Ինքը ակտիվ գրանտ ստացող է և մասնակցում է իրավական հետազոտության»,- նշեց Լարիսա Մինասյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ տիկին Մինասյանն անդրադարձավ նաեւ Նարեկ Մալյանի երեկվա ակցիային․

«Ինչպես կասեր Մարկ Տվենը՝ իմ վախճանի մասին լուրերը մեծապես ուճացված են կամ ինչպես գյումրեցին է ասում հայտնի անեկդոտում՝ քիչ մը շուտ է։ Ուրիշ ոչ մի քոմենթ չունեմ այդ ակցիայի վերաբերյալ»,-նշեց նա։

Հիմնադրամի ներկայացուցիչները դեմ չեն որևէ մեկի հետ բանակցությանը կամ երկխոսությանը, այդ թվում՝ Նարեկ Մալյանի, բայց դա չի կարող տեղի ունենալ ստի, մանիպուլյացիայի ու հայհոյանքների նախապայմանով։

«Կարելի է բանակցել, նստել քննարկել մի մարդու հետ, որի արտահայտած կարծիքն ու միտքը չի անցնում պարկեշտության սահմանը, ռացիոնալ դաշտում է, և արդյունքում քննարկումից ծնվում է խնդրի լուծում»,- նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

Գործունեությունից ի վեր «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը ֆինանսավորել է 7 միլիոն 700 հազար դոլարի կրթական ծրագրեր՝ բարձրագույն և միջնակարգ կրթության ոլորտում։

20 տարում Պետական ինժեներական համալսարանը ստացել է 375 հազար դոլար, Բժշական համալսարանը՝ 115 հազար դոլար, ԳԱԱ-ն և Ֆունդամենտալ գրադարանը՝ 140 հազար դոլար, Ազգային գրադարանը՝ 574 հազար դոլար։

Հիմնադրամը նաև գիտական ու հետազոտական ծրագրեր է ֆինանսավորել՝ 1.8 միլիոն դոլարի, միջնակարգ կրթության ծրագրերը 2.9 միլիոն դոլար են կազմում։ Երևանի պետական համալսարանը հիմնադրամից ստացել է 1 միլիոն 40 հազար դոլարի դրամաշնորհ։

Հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին հարցին, թե ինչո՞ւ է հիմնադրամը հարյուր հազարավոր դոլարների դրամաշնորհ տրամադրել պետհամալսարանին, եթե որոշ շրջանականեր Արամ Սիմոնյանին համարում են վատ ռեկտոր․ «Հիմնադրամի գործունեությունը երբևիցե և ոչ մի ծրագրերում անձնավորված չէ»,- պնդեց Լարիսա Մինասյանը։

Դավիթ Ամիրյանն ասվածին հավելեց․ «Հիմնադրամը առաջին օրվանից և հիմա աջակցել է համակարգային բարեփոխումներին, և մենք միշտ համոզված ենք եղել, որ վերջին 1 տարվա ստեղծված իրավիճակը այն պարարտ իրավիճակն, է, որտեղ կարելի է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ անձի հետ կապված թիրախավորում չկա»։

Լարիսա Մինասյանը մեկնաբանեց այն տեսակետները, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացները կապ ունեն հիմնադրամի հետ, և որ կազմակերպության ֆինանսավորած քաղհասարակության խմբերը ագրեսիվ տրամադրվածություն ունեն․

«Ցավոք, աշխարհում մենք տեսնում ենք ոչ լիբերալ «ժողովրդավարությունների» վերելք, որոնց ինստրումենտն է սուտ և վախ տարածելը։ Ձեր նշած այդ մեղադրանքները դասում եմ այդ ստի ու վախի շարքին։ Երբևիցե չի կարելի գտնել փաստեր՝ հիմնադրամին կապող բռնության հետ, հակառակը, երբ անցյալ տարի ապրիլին սկսվեց բռնությունը, այս շենքի վերևի հարկում բոլոր պարտնյորները փորձում էին ոստիկանություն տարված մարդկանց իրավունքները պաշտպանել և բռնությունը կանխել»։

Հրավիրված ասուլիսում Լարիսա Մինասյանը պատասխանեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ին վերագրվող մեղադրանքներից հերթականին, թե հիմնադրամից դրամաշնորհ ստացած քաղհասարակության ներկայացուցիչներ տեղ են գտել նոր կառավարությունում։

Լարիսա Մինասյանը պարզապես լրացրեց այդ շարքը․

«Նախկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, պատգամավոր Բաբուխանյան, պատգամավոր Կոստանյան,պատգամավոր Կարեն Բեքարյան՝ սորոսականներ ձեր սահմանումով։ Մեկ անգամ ևս նշեմ, որ մենք պատասխանատվություն չենք կրում ծրագրից դուրս կատարված գործունեության համար»։

Լրագրողի դիտարկմանը, թե «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը հատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, Լարիսա Մինասյանը նշեց՝ Սորոսն ունի առանձնահատուկ վերաբերմունք բաց հասարակություն գաղափարի հանդեպ․

«Մենք՝ որպես հիմնադրամ, որպես գաղափարախոսություն տեսնում ենք քաղաքացուն թևավորելը, կրթելը, բարձրացնելը, իր ուժերի մեջ համոզված լինելը, իր շահերը պաշտպանելը քաղհասարակության միջոցներով՝ ամենակարևորագույն գրավարականը, որ երկրում զարգացում տեղի ունենա»։

2019 թվականի համար «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի հաստատված բյուջեն 2․7 միլիոն դոլար է։ Դրան է գումարվում նաև հավելյալ այլ ծրագրերով ստացված ֆինանսավորումը, որը սովորաբար կազմում է տարեկան բյուջեի մոտ 30%-ը։ Գործունեության 20 տարում հիմնադրամը Հայաստանում 47․7 միլիոն դոլար է ծախսել, որից 5 միլիոն դոլարը տրամադրվել է լրատվամիջոցներին, 1․5 միլիոն դոլարը ներդրվել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հիմնադրամը դժվարին կացության մեջ հայտնված 65 000 հայերի տրամադրել է սոցիալական աջակցություն։

Օրինակ՝ 2017 թվականին հիմնադրամն ունեցել է 147 դրամաշնորհառու, նույն տարում ծախսվել է 3․5 միլիոն դոլար։

Հիմնադրամի ներկայացուցիչները հավաստիացրին՝ հեղափոխությունից հետո հատկապես հիմնադրամը շարունակելու է աջակցությունը Հայաստանի քաղհասարակությանը՝ որպես գերնպատակ ունենալով մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու հաշվետու կառավարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան