Ատոմ Ջանջուղազյանի մեկնաբանությունը` 10 հազար պետական աշխատողների կրճատման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք չենք պատրաստվում որևէ բան թաքցնել, որևէ գաղտնիք չկա, և այստեղ բացահայտման մասին խոսելը տեղին չէ։ Մենք չենք պատրաստվում և հնարավոր էլ չի անել ոչ թափանցիկ, ոչ հրապարակային ճանապարհով օպտիմալացում, որովհետև այդ փաստաթղթի մեջ չկա որևէ թիվ նշված, որ այսքան մարդ պիտի կրճատվի։ Այդ փաստաթղթի մեջ եղած ձևակերպումը վերաբերվում է նրան, որ անգամ նույնիսկ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է՝ պետք է համեմատել այ էդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել հարաբերականորեն ասած տուժելուց»,- Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության լրատվական ծառայության միջոցով այսպես է մեկնաբանում 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որտեղ կան պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման մասին հիմնավորումներ։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ հավելյալ արդյունք ստեղծող որևէ պետական աշխատող կրճատումներից չի տուժելու։ Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ պետությունը նպատակաուղղված է ո՛չ թե պարզապես աշխատողների կրճատել, այլ՝ կառավարումն օպտիմալացնել:

«Մենք փորձում ենք եղած միջոցներն օգտագործել՝ ավելի լավ արդյունք ստանալու համար։ Խոսքը չի վերաբերվում փող կրճատելուն, փողի խնայման հարց չի։ Ծախսվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալու խնդիր է փորձ արվում լուծել էս գործողությամբ»,- ասաց Ֆինանսների նախարարը։ Ըստ նրա՝ օպտիմալացումն այսօր վերաբերվում է միայն պետական կառավարման համակարգին, և ըստ պարոն Ջանջուղազյանի, Կառավարությունը հանգիստ չի վերաբերվում, որ մարդիկ կորցնելու են աշխատանքը:

«Պետք է կարողանանք որոշումներ կայացնել՝ արդյոք մենք գնում ենք նեղ, անձնային, խմբային շահեր սպասարկելու, թե՞ դրանք մեծամասնության շահին ծառայեցնելու ճանապարհով։ Կառավարման համակարգի աճը տեղի է ունեցել տարիների ընթացքում՝ տարբեր գործոններով պայմանավորված»։ Նախարարի գնահատմամբ՝ բոլորը մշտապես դժգոհում են պետական կառավարման համակարգի չափերից և նրա մատուցած ծառայության որակից, բայց, երբ հերթը հասնում է գործողություններին, սկսում են դժգոհել:

«Մենք պետք է ընտրություն կատարենք, և մեր կարծիքով մենք այդ ընտրությունը կատարել ենք։ Ճիշտ է այն ճանապարհը, որ ընտրվի լավագույն աշխատողը և նրանից պահանջվի լավ ծառայություն՝ հանրության համար։ Հակառակ դեպքում՝ մենք կունենանք այն, ինչ ունենք։ Այսինքն՝ գալիս են աշխատանքի և ոչնչով զբաղված չեն կամ կարող է և ինչ-որ բան գեներացնեն, որը որևէ տեղ չօգտագործվի»,- մեկնաբանել է Ատոմ Ջանջուղազյանը։

 

Ռոբերտ Անանյան