Հին երևանցու համար սրտի ցավ է, երբ տեսնում է, որ ամեն ինչ քանդում են. արվեստագետները՝ Խորենացի 13 հասցեի շենքի ապամոնտաժման մասին

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հին երևանցու համար սրտի ցավ է, երբ տեսնում է, որ ամեն ինչ քանդում են: Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Խորենացի 13 հասցեում գտնվող Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ապամոնտաժմանը: Նրա խոսքով՝ թեպետ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ այլևս ոչ մի շենք չի քանդվելու, այսօր կրկին ականատես ենք դառնում ցավալի իրականության:

«Ընդունենք, որ Խորենացի 13 հասցեում գտնվող այդ շենքը ճարտարապետական տեսակետից արժեքավոր շենքերի ցանկում չկա: Բայց իրենց հոգու ցուցակո՞ւմ էլ չկա»,- ասաց Լևոն Թոքմաջյանը:

Ըստ քանդակագործի՝ շենքի ճակատային մասը հետաքրքիր զարդանախշեր և ճարտարապետական լուծումներ ուներ, և այն քանդելը հաշվենկատության հարց է:

«Քանդում են մեր ազգային ճարտարապետական կոթողը և կողքին դնում սև ապակիներով էլիտար այլանդակություն: Մշակույթի փոխնախարարն ասում է՝ շենքը ցուցակում չկա, հետևաբար՝ նախարարը չի խառնվում։ Սա ի՞նչ է նշանակում»,- տարակուսեց Լևոն Թոքմաջյանը:

«Հայաստանի փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն էլ կարևորում է օրենսդրական կարգավորումները, որպեսզի նման հարցերում դատողությունները պայմանավորված չլինեն անձերով կամ հույզերով:

«Երբ մարդիկ Երևան են գալիս, ինձ հարցնում են՝ ո՞ւր են ձեր հին շինությունները։ Տասնամյակներ առաջ, երբ մտա այդ շենք, մուտքից արդեն հիացա: Պատմական արժեքը միայն շենքը չէ, այլ միջավայրը։ Այսօր մենք ունենք քարակույտ: Նայում եմ մեր գերեզմանատներին, հիշում եմ Երևանի քաղաքաշինությունը, երբ նայում եմ Երևանին, հիշում եմ գերեզմանատները: Երբ մենք ինչ-որ բան կփոխենք մեր ուղեղներում՝ լինի ճարտարապետ, թե՝ հասարակ մարդ, այդ ժամանակ ինչ-որ բան կարող է փոխվել: Պետք է հասկանանք, որ վաղուց ժամանակն է արագ օրենսդրական կարգավորումներ տալ»,- հավելեց Հեքեքյանը:

Հիշեցնենք, որ Խորենացի 13 հասցեում գտնվող Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ճակատային մասի քանդման աշխատանքները վերսկսվել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան