Նրա կյանքը կարծես մեծ խաղ լիներ, որտեղ երբեք չէր սիրում պարտվել. գրչակից ընկերները՝ Վազգեն Սարգսյանի մասին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Վազգեն Սարգսյանի կյանքը, կարծես, մեծ խաղ լիներ, որտեղ նա երբեք չէր սիրում պարտվել, պայքարում էր հաղթելու համար: Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Սպարապետի 60-ամյա հոբելյանի առիթով հրավիրված ասուլիսում ԳՄ նախագահն ու դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կիսվեցին նրա մասին հիշողություններով՝ նշելով, որ «Գարուն» ամսագրում աշխատելու տարիներին Վազգեն Սարգսյանն ակտիվ ստեղծագործական կյանքով էր ապրում:

«Նրա առաջին գիրքը «Հացի փորձությունն» էր, իսկ երկրորդը, որի լույս տեսնելու ժամանակ արդեն կյանքից հեռացել էր, «Խաղը» գիրքն էր՝ հիմնված նրա պատմվածքների, անտիպ հոդվածների ու էսսեների վրա»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը։

Կարինե Խոդիկյանի հիշողություններում Վազգեն Սարգսյանը մի քանի կերպարով է ներկայանում՝ արձակագիր, հրապարակախոս, գարունական, արցախյան շարժման մասնակից, երկրապահ Վազգեն: Վազգեն Սարգսյանի պատմվածքներից դրամատուրգն առանձնացրեց իր ամենասիրելի գործը՝ «Աշուն, հայկական բակը» և հավելեց. «Սովորական մարդու մեջ տիեզերք տեսնելը Վազգեն Սարգսյանի բնատուր շնորհներից էր: Հիշում եմ՝ մարդկանց մասին խոսելիս միշտ շեշտում էր, որ ամենաշատը սիրում է ծերերին ու մանուկներին, քանի որ երկուսն էլ անպաշտպան են»:

Գրչակից ընկերների հիշողություններում Վազգեն Սարգսյանը մնացել է որպես մարդ, որը պատերազմի տարիներին անգամ խոսում էր գրականությունից և ընկերական հավաքների ու հանդիպումների ժամանակ ամբողջապես կտրվում ռազմական գործերից: «Շատ էր կարոտում գրականությունը, բայց մի օր չհամբերեց ու ասաց. «Ես այնքան բանի միջով եմ անցել, այնքան արյան ու ճակատագրերի։ Ես ինչքա՞ն պիտի մաքրվեմ, որ նստեմ ճերմակ թղթի առաջ»»,- հիշեց Կարինե Խոդիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան