Պետությունը փող չի տալիս, դրանով հանդերձ՝ չի ցանկանում բացել մշակույթի սնուցման աղբյուրները․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ ՊՈԱԿ-ների փակման վերաբերյալ քննարկումները շատ հավանական է որ չշարունակվեն, բայց անգամ այդ պարագայում դա չի նշանակի, որ առկա խնդիրները կլուծվեն։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով․

«Ոլորտում բարեփոխումներ տեղի չեն ունենում, իսկ պատճառն այն է, որ բյուջե չկա, պետությունը փող չի տալիս, դրանով հանդերձ՝ պետությունը չի ցանկանում բացել մշակույթի սնուցման աղբյուրները՝ մեկենասությունը և հովանավորչությունը։ Այս երևույթն ընդունված է ամբողջ աշխարհում, չկա զարգացած երկիր, որտեղ մշակույթը հույսը դնի միայն պետական բյուջեի վրա։ Եթե բացվեն այդ աղբյուրները, հնարավոր է՝ առաջինը ես լինեմ, որ հրաժարվեմ պետական մուծումներից։ Մեզանում հաճախակի է տեղի ունենում հասկացողությունների շփոթմունք, ասում են, թե՝ տեսեք, այսքան պետական թատրոն ունենք. իրականում մենք որևէ պետական թատրոն չունենք։ Պետական թատրոն նշանակում է՝ 100 տոկոսանոց պետական ֆինանսավորում, իսկ մեր թատրոնները պետական աջակցություն ստացողներ են»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ եթե մենք խոսում ենք թատերական գործունեության զարգացման մասին, չպետք է սահմանափակվենք եղած թատրոններով միայն․

«Չէ՞ որ գործընթացն այն ժամանակ է առաջանում, երբ ստեղծվում է նոր թատերական բեմ, հնարավորություններ են ստանում արտահայտվել նոր ձևերով, սակայն մեր այսօրվա համակարգն այդ ճանապարհը փակել է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան