«Զիջելու բան չունենք»․ պատգամավորներն արձագանքում են ամերիկացի նախկին համանախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ղարաբաղի հարցը լուծված է»,-հայտարարում է իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հակադարձելով Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուրոլիքի երեկ արված այն պնդմանը, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել հիմա, հետո ավելի դժվար կլինի։

«Հայ ժողովուրդն էդ հարցն իր օրակարգում չունի հիմա։ Հայաստանի ժողովուրդը․․․ դուք դուրս եկեք գնացեք էս մարդկանց հարցեր տվեք, ասեք՝ դուք Արցախի հետ կապված ուզու՞մ եք ինչ-որ բան պարտադրել մեր վարչապետին կամ կառավարող ուժին։ Չկա էդ հարցը մեր օրակարգում»,-պնդում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։

Պատգամավորն այս պահին բանակցություններ չի տեսնում։ Ըստ նրա, բանակցող երկրորդ կողմ այս պահին գոյություն չունի, որը պատրաստ է մեր հետ խոսել փոխզիջումների լեզվով․ «Մենք չենք կարող քննարկել հիմա ինչ-որ բան զիջելու հարցը, որովհետեւ մենք չունենք այլ կողմ, որը պատրաստ է ինչ-որ բան զիջել։ Չկա էս բանակցությունների մեջ երկրորդ, երրորդ կողմ, որը պատրաստ է զիջման։ Հետեւաբար մենք դնենք միակողմանիորեն քննարկենք ինչ-որ բան զիջելու հարց, տեղին չէ»։

Պարոն Կարապետյանը գիտի, որ Ղարաբաղի հարցը միայն հակամարտության երեք կողմերի լուծելու խնդիրը չէ, տարբեր շահեր ունեցող ուժեր են ներգրաված այս խնդրում

«Դրա համար մենք շատ կոնկրետ պետք է հայտարարենք, որ մեր համար Արցախի հարցը մենք համարում ենք լուծված, եթե կան այլ երկրներ, որոնք այլ խնդիրներ ունեն, թող գան, խնդրեն բանակցություններ, մենք կբանակցենք իրենց հետ, բայց էս պահին ես դա չեմ համարում առանցքային հարց»,-ասում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը համաձայն չէ ամերիկացի նախկին համանախագահի հետ, որ այսօր ամենալավ ժամանակն է Ղարաբաղի հարցը լուծելու։

«Կոնկրետ ձեր մատնանշած անձը, որը այս պահին ռուսական մասնավոր ընկերությունում է շարունակում իր ծառայությունները բերել՝ տեւական ժամանակ զբաղեցնելով այդքան բարձր պաշտոններ զբաղեցնելով ԱՄՆ դիվանագիտական ապարատում, կարող էին ինչ-ինչ ազդեցություններ են արդեն գործել նրա տրամադրությունների վրա, որոնք կարող էին Ռուսաստանի միջոցով, ինչու՞ չէ, մեր հակառակորդների հետ կապ ունենալ»,-ենթադրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Հայաստանում, ըստ ԼՀԿ պատգամավորի, հեղափոխություն է տեղի ունեցել եւ դա արմատապես փոխել է բանակցությունների փիլիսոփայությունը։

«Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որն այդպիսի օրակարգ գոնե չի հրամցրել իր ընտրողներին եւ չի ասել, որ ես ստանձնում եմ Ղարաբաղի հարցը լուծելու պարտականություն եւ հանձնառություն։ Ուստի մտածել, որ ահռելի լեգիտիմությունը, այդ կապիտալը բավարար է, որպեսզի որեւէ մեկը մտածի, որ կկարողանա մեկ հարվածով խնդրին մոտենալ եւ հիմնովին լուծում գտնել, միամտություն է»,-ասում է պարոն Բաբաջանյանը։

Պատգամավորը կարծում է, որ Ղարաբաղի հարցը դեռ երկար ժամանակ չի լուծվի եւ հենց դրան պետք է պատրաստ լինեն երկու երկրների ժողովուրդները։ Իսկ ահա Միքայել Մելքումյանը դա չի քննարկում։ Ըստ նրա, Ղարաբաղի հարցը կարող է լուծվել ցանկացած պահի, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը։

«Զիջելու բան չկա, ինքը պետք ա ճանաչի Ղարաբաղի անկախությունը, սա է հիմնական խնդիրը»,-չի կասկածում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ այսօր Հայաստանի խնդիրը ստատուս քվոն պահպանելն է, քանի դեռ Արցախի անկախությունը չի ճանաչվել։

«Մենք ասում ենք, որ ստատուս քվոն պիտի պահենք, իրանց կողմից հարցն էդպես չի դրվում, եւ դրա համար էդ ստատուս քվոն հեշտ չի պահել, բայց դա ամենաարդարացված ջանքերն են․ եթե ինչ-որ տենց կարծիքներ կան, որ այ խնդիրներ կլինեն․․․ բա տենց ա, բա դու հարյուրամյակներ շարունակ բան չես արել, ազատագրել ես քո հայրենիքը, բա չպահե՞ս։ Հիմա ով է հիշում Տիգրան Մեծի ժամանակները ինչ այլ խնդիրներ են եղել, ավելի պրիարիտետ ա ազատագրման խնդիրները»,-նկատում է պատգամավորը։

Իսկ Ջեյսմ Ուորլիքի համոզմունքին, որ հարցը պետք է լուծվի հիմա, նա պատասխանում է կարճ․ «Ջեյմս Ուորլիքը թող իրեն պահի իր մեկնաբանությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան